Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2019-12.01.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 22

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումը չեղարկված է ԵՏԲԽ 11.12.20 թիվ 23 որոշման համաձայն)

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, բայց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի հոկտեմբերի 1-ի

թիվ 22 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 137-154-րդ կետեր՝

«137. Այն ապրանքների ցանկի հաստատումը, որոնց առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիր) 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հետագծելիություն է իրականացվում (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանքներ)։

138. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների առնչությամբ հետագծելիություն չի իրականացվում։

139. Հետագծելիության ազգային համակարգում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների և հետագծելիության ենթակա այն ապրանքների մասին տեղեկություններ ներառելու ժամկետների և կարգի սահմանումը, որոնք Միության մաքսային տարածքում փաստացի գտնվում են Հանձնաժողովի՝ այն ապրանքների ցանկը հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու (այդ ցանկում փոփոխություններ կատարելու) օրվա դրությամբ, որոնց առնչությամբ հետագծելիություն է իրականացվում։

140. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերի սահմանումը։

141. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգի սահմանումը։

142. «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից հետագծելիության ազգային համակարգում տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։

143. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։

144. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահելու ժամկետի սահմանումը։

145. Հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ հետագծելիությունը դադարելու այլ՝ պակաս տևական ժամկետի սահմանումը, քան «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը։

146. Այն դեպքերի սահմանումը, երբ նախքան «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ այդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը հետագծելիությունը դադարում է, և այդ դեպքերում հետագծելիության դադարման ժամկետների սահմանումը։

147. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր չեն ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով։

148. «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների կազմի սահմանումը, որն այլ է նշված հոդվածի 3-րդ կետով սահմանված կազմից։

149. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկման և կատարման կարգի, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների կազմի և դրանց տրամադրման ժամկետների սահմանումը։

150. Հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկությունների սահմանումն այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում էր Միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված առանձնահատկություններով, կամ այդ ապրանքները բաց էին թողնվում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

151. Այն դեպքերի սահմանումը, երբ թույլատրվում է մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխումը հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում։

152. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափությունը հաստատելու կարգի սահմանումը հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, ինչպես նաև «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում։

153. Կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնելու կարգի սահմանումը։

154. Հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման ժամկետների և պայմանների սահմանումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: