ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1200-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1.» և 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետերը, 21-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերը՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ համապատասխանաբար հաջորդող տարիներին միջնաժամկետ հեռանկարում և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 4-ի N 1200-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 899-Ն որոշման |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ (20...Թ., 20...Թ., 20...Թ.) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
1. _____________________________________________________________________________ (լիազորված մարմնի անվանումը)
2. ______________________________________________________________________________ (առևտրային կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական կարգավիճակը)
3. Կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի չափը (տոկոս) _____________________________________________________________________________ : |
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|