Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 516-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 36,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների ամրացում և երեսպատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2022 թվականի հունիսի 13-ին կնքված N ՀՀ/ՄԱ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների ամրացման և երեսպատման շինարարական աշխատանքների իրականացում` 36,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 516-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՈԹՈՂՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նախատեսվում է ամրացնել և երեսպատել Երևան քաղաքի Ա․Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 2 կոթողները

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության, ք․Երևան, բնագավառը՝ քաղաքաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

36,100,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևան համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսի18-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է ամրացնել և երեսպատել Երևան քաղաքի Ա․Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 2 կոթողները, ժամկետը՝ հուլիսի 18-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 27-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Նախատեսվում է կատարել, կոթողների երկկողմանի ամրանային ցանցերով ուժեղացում, 2 կոթողների բետոնացում և երեսպատում գրանիտե սալիկներով, կոթողների ամբողջ մակերևույթների մաքրում և լվացում, ինչպես նաև արտաքին

տախտակամածի ապամոնտաժում՝ 36,100,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ