ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 864-Ա
ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին և Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանին 2022 թվականի օգոստոսի 1-5-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի 12-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Արման Պետրոսյանի և Վահագն Մուրադյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
25.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|