Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2020-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2020
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 221 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 798 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի ««Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» թիվ 798 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2019 թվականի դեկտեմբերի 17-ի
թիվ 221 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշման մեջ կատարվող
1. 2.1 և 2.2 կետերում «Ստանդարտների ցանկ» բառերը փոխարինել «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկ» բառերով:
2. Նշված որոշմամբ հաստատված ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Մաքսային միության հանձնաժողովի
2011 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 798 որոշմամբ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի
թիվ 221 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը
|
Համարը ը/կ |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի նշագիրը և անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1 |
4-րդ հոդվածի 3.2 (1-15-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր |
ԳՕՍՏ EN 71-1-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 1։ Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ» |
|
2 |
ԳՕՍՏ EN 71-8-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 8։ Ակտիվ հանգստի խաղալիքներ՝ տնային օգտագործման համար» |
|
3 |
ԳՕՍՏ EN 71-14-2018 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 14։ Բատուտներ՝ տնային օգտագործման համար» |
կիրառվում է 2021 թվականի ապրիլի 1-ից |
4 |
4-րդ հոդվածի 2-րդ (1-5-րդ պարբերություններ) և 3.2 (13-րդ, 16-րդ, 20-րդ, 23-րդ և 24-րդ պարբերություններ) կետեր |
ԳՕՍՏ 25779-90 «Խաղալիքներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ» 1.2, 1.3, 2.1.10, 2.13.7, 2.30.1 -2.30.6, 2.31 կետեր |
|
41 |
ԳՕՍՏ EN 71-1-2014 «Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 1։ Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ» 4.1 կետ |
|
5 |
4-րդ հոդվածի 3.3-րդ կետ |
ԳՕՍՏ ISO 8124-2-2014 «Խաղալիքների անվտանգություն։ Մաս 2։ Դյուրավառություն» |
|
6 |
ԳՕՍՏ EN 71-1-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 1։ Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ» |
|
7 |
4-րդ հոդվածի 3.4 և 3.5 կետեր, 2-րդ հավելված |
ԳՕՍՏ ISO 8124-3-2014 «Խաղալիքների անվտանգություն։ Մաս 3։ Քիմիական տարրերի միգրացիա» |
|
8 |
ԳՕՍՏ EN 71-4-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 4։ Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար» |
|
|
ԳՕՍՏ EN 71-5-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 5։ Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին» |
կիրառվում է մինչև 2021 թվականի
ապրիլի 1-ը |
9 |
ԳՕՍՏ EN 71-5-2018 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 5։ Խաղային հավաքածուներ, որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին» |
|
10 |
ԳՕՍՏ EN 71-7-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 7։ Ներկեր՝ մատներով նկարելու համար։ Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ» |
|
11 |
|
ԳՕՍՏ EN 71-13-2018 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 13։ Սեղանի խաղեր հոտառության զարգացման, oծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման հավաքածուներ և համային խաղեր» |
կիրառվում է 2021 թվականի ապրիլի 1-ից |
12 |
4-րդ հոդվածի 3.2 (25-րդ պարբերություն), 3.6 և 5-րդ կետեր |
ԳՕՍՏ IEC 62115-2014 «Խաղալիքներ էլեկտրական։ Անվտանգություն» |
|
13 |
4-րդ հոդվածի 3.2 կետ (26-րդ պարբերություն) |
ԳՕՍՏ IEC 60825-1-2013 «Լազերային ապարատուրայի անվտանգություն։ Մաս 1։ Սարքավորումների դասակարգում, դրանց ներկայացվող պահանջներ և ձեռնարկ օգտագործողների համար» |
|
14 |
4-րդ հոդվածի 3.9 կետ |
ԳՕՍՏ EN 71-1-2014 « Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 1։ Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ» |
|
15 |
4-րդ հոդվածի 2-րդ կետ (6-րդ պարբերություն) և 3.2 կետ (22-րդ պարբերություն) |
ԳՕՍՏ 25779-90 «Խաղալիքներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ» |
| |
»: |
3. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝
ա) անվանման մեջ «ստանդարտների ցանկը» բառերը փոխարինել «միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը» բառերով.
բ) 2-րդ, 21-րդ, 30-րդ, 40-րդ և 75-րդ դիրքերը հանել.
գ) 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
4 |
նմուշներ վերցնելը |
ԳՕՍՏ 18321-73 |
Որակի վիճակագրական հսկողություն.
Հատով արտադրանքի ընտրանքների պատահական ընտրության մեթոդներ |
կիրառվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը | |
». |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41դիրք.
« |
|
|
ԳՕՍՏ 34446-2018 |
Խաղալիքներ: Նմուշառում |
| |
». |
ե) 16-19-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
16 |
4-րդ հոդվածի 3.2 (1-15-րդ, 17-րդ, 18-րդ և 21-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր |
ԳՕՍՏ EN 71-1-2014 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 1։ Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ |
|
17 |
ԳՕՍՏ EN 71-8-2014 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 8։ Ակտիվ հանգստի խաղալիքներ՝ տնային օգտագործման համար |
|
18 |
ԳՕՍՏ EN 71-14-2018 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 14։ Բատուտներ՝ տնային օգտագործման համար |
կիրառվում է 2021 թվականի ապրիլի 1-ից |
19 |
4-րդ հոդվածի 2-րդ (1-4-րդ, 6-րդ պարբերություններ) և 3.2 (16-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ պարբերություններ) կետեր |
ԳՕՍՏ 25779-90 |
Խաղալիքներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ |
| |
». |
զ) 23-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
23 |
|
ԳՕՍՏ EN 71-4-2014 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 4։ Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար |
| |
». |
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 231 կետ.
« |
231 |
|
ԳՕՍՏ EN 71-5-2018 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 5։ Խաղային հավաքածուներ, որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին։ |
կիրառվում է 2021 թվականի ապրիլի 1-ից | |
». |
ը) 25-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
25 |
|
ԳՕՍՏ EN 71-13-2018 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 13։ Սեղանի խաղեր հոտառության զարգացման, oծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման հավաքածուներ և համային խաղեր |
կիրառվում է 2021 թվականի ապրիլի 1-ից | |
». |
թ) 27 դիրքի 5-րդ սյունակում ավելացնել «կիրառվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը.
ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 271-րդ դիրք.
« |
271 |
|
ԳՕՍՏ EN 71-5-2018 |
Խաղալիքներ: Անվտանգության պահանջներ։ Մաս 5։ Խաղային հավաքածուներ, որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին։ |
| |
». |
ժա) 33-րդ դիրքի 5-րդ սյունակից «կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը հանել.
ժբ) 34-րդ և 35-րդ դիրքերի 5-րդ սյունակում ավելացնել «կիրառվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը.
ժգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 341-րդ և 351-րդ դիրքեր.
« |
341 |
հավելված թիվ 2 |
ԳՕՍՏ ISO 7218-2015 |
Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի միկրոկենսաբանություն։ Մանրէաբանական հետազոտությունների մասով ընդհանուր պահանջներ և առաջարկություններ |
|
351 |
ԳՕՍՏ ISO 16000-6-2016 |
Փակ տարածքների օդ։ Մաս 6։ Փակ տարածքների և փորձարկման խցիկի օդում ցնդող օրգանական միացությունների որոշում՝ Tenax TA կլանիչի վրա փորձանմուշների ակտիվ ընտրության միջոցով՝ հետագա ջերմային կլանվածքազատմամբ և գազաքրոմատագրական անալիզով՝ МСД/ПИД կիրառմամբ |
| |
». |
ժդ) 120-123-րդ դիրքերի 5-րդ սյունակում ավելացնել «կիրառվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը.
ժե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1231 - 1236 դիրքեր.
« |
1231 |
|
ՄՑՈՒ (մեթոդական ցուցումներ) 4.1.3166-14* |
Տարբեր բաղադրության նյութերից ջրում և ջրային լուծամզուկներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն-պրոպանոլի, ն-պրոպիլացետատի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի, բենզոլի, տոլուոլի, Էթիլբենզոլի, մ-, օ-և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, ա-մեթիլստիրոլի գազաքրոմատագրական որոշում |
վկայագրման մասին վկայական թիվ 01. 00282-2008/0153.16.01.13, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013. 16740 |
1232 |
ՄՑՈւ 4.1.3167-14* |
Մթնոլորտային օդում, փորձարկման խցիկի և փակ տարածությունների օդում հեքսանի, հեպտանի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ-, օ-, պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ն-պրոպիլբենզոլի, ստիրոլի, α -մեթիլստիրոլի, բենզալդեհիդի՝ գազաքրոմատագրական որոշում |
վկայագրման մասին վկայական թիվ 01.00282-2008/ 0155.16.01.13, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013.16742 |
1233 |
ՄՑՈւ 4.1.3168-14* |
Մթնոլորտային օդում, փորձարկման խցիկի և փակ տարածությունների օդում դիմեթիլֆտալատի, դիմեթիլտերեֆտալատի, դիէթիլֆտալատի, դիբութիլֆտալատի, բութիլբենզիլֆտալատի, բիս (2-էթիլհեքսիլ)ֆտալատի և դիօկտիլֆտալատի գազաքրոմատագրական որոշում |
կիրառվում է
2021 թվականի ապրիլի 1-ից, 14.12.2012-ի վկայագրման մասին վկայական թիվ 01.00282-2008/ 0146. 14.12.12, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013. 16763 |
1234 |
|
ՄՑՈւ 4.1.3169-14* |
Տարբեր բաղադրության նյութերից ջրում և ջրային լուծամզուկներում դիմեթիլֆտալատի, դիմեթիլտերեֆտալատի, դիէթիլֆտալատի, դիբութիլֆտալատի, բութիլբենզիլֆտալատի, բիս (2-էթիլհեքսիլ)ֆտալատի և դիօկտիլֆտալատի գազաքրոմատագրական որոշում |
վկայագրման մասին վկայական թիվ 01.00282-2008/0147. 16.01.13, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013.16764 |
1235 |
ՄՑՈւ 4.1.3170-14* |
Մթնոլորտային օդում, փորձարկման խցիկի և փակ տարածությունների օդում ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, էթանոլի, ն-պրոպիլացետատի, ն-պրոպանոլի, իզոբութիլացետատի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի գազաքրոմատագրական որոշում |
վկայագրման մասին վկայական թիվ 01.00282-2008/ 0154.16.01.13, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013. 16741 |
1236 |
ՄՑՈւ 4.1.3171- 14 * |
Տարբեր բաղադրության նյութերից ջրում և ջրային լուծամզուկներում ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, մեթանոլի, էթանոլի, մեթիլակրիլատի, մեթիլմետակրիլատի, էթիլակրիլատի, իզոբութիլակրիլատի, բութիլակրիլատի, բութիլմետակրիլատի, տոլուոլի, ստիրոլի, ա-մեթիլստիրոլի գազաքրոմատագրական որոշում |
վկայագրման մասին վկայական թիվ 01. 00282-2008/ 0160.19.03.13, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013. 16751 | |
». |
ժզ) 134 դիրքի 5-րդ սյունակում ավելացնել «կիրառվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը.
ժէ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1341-րդ դիրք.
« |
1341 |
|
ՂՓ 52.24.488-2006 * |
Ջրերում ցնդող ֆենոլների զանգվածային կոնցենտրացիա։ Գոլորշիով թորահանումից հետո լուծամզային լուսաչափական մեթոդով չափումների կատարման մեթոդիկա |
վկայագրման մասին վկայական թիվ 143.24-2006 30.01.2006, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2007. 03466 | |
». |
ժը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 146-րդ դիրք.
« |
1461 |
|
Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.1:2:4.211-05* |
Գազաքրոմատագրական մեթոդով բնական ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում կապրոլակտամի զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա |
վկայագրման մասին 23.04.2004-ի վկայական թիվ 224.01.11.083/ 2004, համարը ռեեստրում՝ ՖՌ.1.31.2013. 13995 | |
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: