Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2019 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին՝ այն արտադրանքի նկատմամբ իր օրենսդրության մեջ պարտադիր պահանջներ սահմանելու մասով տեղեկատվությունը, որը ներառված չէ Արտադրանքի միասնական ցանկում, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, և որը հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ռուսաստանի Դաշնությանը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 1-ին կետի կատարման անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 1-ի «Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի միասնական ցանկը և այն արտադրանքի միասնական ցանկը հաստատելու մասին, որի համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հայտարարագիր ընդունելու ձևով» թիվ 982 որոշումն իրագործելիս, մասնավորապես հետևյալ արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման նկատմամբ պահանջների մասով`

մարզական խաղերի համար գույք.

սեյֆեր, այդ թվում՝ դեպոզիտային և անհատական.

կողպող սարքվածքներ, այդ թվում՝ սեյֆերի կողպեքներ և պաշտպանիչ կառուցվածքների համար կողպեքներ.

արևապաշտպան ակնոցներ:

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկած միջոցների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան