Basic information
Number
թիվ 150-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.10.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2021
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
12.10.2021
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
18.10.2021
Effective date
21.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 150-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2021 թվականի երրորդ եռամսյակ)

 

 Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. հոկտեմբերի 18

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2021 թվական: