Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2019 թվականի

թիվ 7

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 3 որոշման 7-րդ կետի՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2020 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 23-րդ հոդվածով: Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության և դրա իրականացումը համակարգելու հիմնարար սկզբունքները սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրությանը (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) համապատասխան:

2. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրագործման հիմնական մեխանիզմը վստահության անդրսահմանային տարածքն է, որի նպատակները, խնդիրները և տարրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 73 որոշմամբ հաստատված՝ Միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ մեխանիզմների և իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հայեցակարգով: Ռազմավարության III բաժնին համապատասխան՝ Միության շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրականացման համար իրավական, կազմակերպական և տեխնիկական պայմաններն ստեղծվում են վստահության անդրսահմանային տարածքի տարրերի ձևավորման հաշվին:

Սույն հայեցակարգի դրույթներն իրագործելիս կարող են օգտագործվել Ռազմավարության առաջին փուլի իրագործման շրջանակներում ստեղծված՝ վստահության անդրսահմանային տարածքի համապատասխան տարրերը:

Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև տեղեկատվական փոխգործակցության մասով սույն հայեցակարգի դրույթները հանձնարարական բնույթ են կրում:

3. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանության տարբեր մեխանիզմներ օգտագործող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի տեղեկատվական փոխանակումը կարող է ապահովվել տարբեր, այդ թվում՝ վստահված երրորդ կողմի՝ տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործմամբ:

Միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ապահովում են էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների՝ վստահված երրորդ կողմերի ծառայություններից օգտվելու իրավունքը: Անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները) իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության և միջազգային պայմանագրերի պահանջները, ինչպես նաև էլեկտրոնային փոխգործակցության գործընթացի հետ կապված ռիսկերի գնահատականն ու սեփական նախապատվությունները:

4. Սույն հայեցակարգով սահմանվում են անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև եւ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ընդհանուր մոտեցումները:

5. Սույն հայեցակարգի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներ՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ վստահություն ապահովելու նպատակով իրագործվող տեղեկատվական-տեխնոլոգիական և կազմակերպաիրավական որոշումների ամբողջություն.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման սխեմա՝ տեքստային և (կամ) գրաֆիկական նկարագրություն, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում ստանալ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման փուլերի, մեթոդների և եղանակների մասին՝ նույնականացման և իսկորոշման մեխանիզմի օգտագործմամբ.

անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցություն՝ տարբեր անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման գործընթաց, որն սկսվում է այն անդամ պետության տարածքում, որի ռեզիդենտն է տեղեկատվություն ուղարկողը, և ավարտվում է այն անդամ պետության տարածքում, որի ռեզիդենտն է տեղեկատվություն ստացողը.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագիր՝ էլեկտրոնային փոխգործակցության երկու և ավելի սուբյեկտների (համաձայնագրի մասնակիցների) միջև՝ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման կարգի վերաբերյալ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, որը չի հակասում այն անդամ պետությունների օրենսդրության պահանջներին, որոնց իրավասության ներքո են գտնվում նշված սուբյեկտները:

Սույն հայեցակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

 

II. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության իրագործման ընդհանուր մոտեցումները

 

1. Տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմները

6. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև տեղեկատվական փոխգործակցությունը (այսուհետ՝ В2В տիպի հարաբերություններ) իրականացվում է В2В տիպի հարաբերությունների համար բնորոշ՝ տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորում իրականացնող մեխանիզմների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

7. Անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները) իրավունք ունեն օգտագործելու տեղեկատվական փոխգործակցության ապահովման ցանկացած մեխանիզմ՝ անդամ պետությունների օրենսդրությանը և էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրերին համապատասխան:

8. Տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներում կարող են ներառվել վստահության անդրսահմանային տարածքի տարրեր, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին (այսուհետ՝ Պահանջներ):

9. Էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից В2В տիպի հարաբերություններում կիրառվող՝ տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմները կարող են փոխգործակցող կողմերի պահանջներին համապատասխանող՝ նախապես տրված պարամետրերի (այսուհետ՝ հուսալիության տրված աստիճան) շրջանակներում ապահովել հետևյալ գործառույթների կատարումը՝

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացում և իսկորոշում՝ հուսալիության տրված աստիճանի պահպանմամբ.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցում՝ հուսալիության տրված աստիճանի պահպանմամբ.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների՝ իրենց կողմից կատարված գործողություններից, այդ թվում՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտին փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթը էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ) (այսուհետ՝ էլեկտրոնային ստորագրություն) ստորագրելուց չհրաժարվելու ապացույց՝ հուսալիութայն տրված աստիճանով.

տեղեկատվության պաշտպանության այն միջոցների օգտագործում, որոնք ապահովում են տվյալների, այդ թվում՝ ծածկագրման բանալիների և էլեկտրոնային ստորագրության (առկայության դեպքում) պահպանումը, փոխգործակցող սուբյեկտների նույնականացումը, տվյալների փոխանցումը, էլեկտրոնային փաստաթղթի ստորագրումն էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային ստորագրության ստուգումը՝ հուսալիության տրված աստիճանի պահպանմամբ.

տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում տեղեկատվության տրամադրման ամսաթվի և ժամի արձանագրում՝ հուսալիության տրված աստիճանի պահպանմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն օգտագործող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտի՝ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում իր կողմից փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման և (կամ) փոխանցման լիազորությունների ստուգում.

փոխանցված տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի իսկության ստուգում՝ տրված ժամանակահատվածը լրանալուց հետո:

10. В2В տիպի հարաբերությունների շրջանակներում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրերով կարող է սահմանվել սույն հայեցակարգի 9-րդ կետում նշված գործառույթների կատարման կարգը:

11. Տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործմամբ կատարվող գործառույթները և В2В տիպի հարաբերությունների շրջանակներում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրերով նախատեսված՝ դրանց կատարման կարգը սահմանվում են էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից ինքնուրույն՝ ելնելով այն անդամ պետությունների օրենսդրության պահանջներից, որոնց իրավասության ներքո են գտնվում նշված սուբյեկտները, և տեղեկատվական փոխգործակցության համար թույլատրելի ռիսկերի գնահատականից: Առաջարկվում է, որ նշված գործառույթների կազմն ամբողջությամբ համապատասխանի սույն հայեցակարգի 9-րդ կետում բերված գործառույթների կազմին, իսկ դրանց կատարման կարգը սահմանվի էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրերով:

12. В2В տիպի հարաբերությունների շրջանակներում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտները կարող են կիրառել տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներ, որոնք պայմանագրերի հիման վրա տրամադրվում են անդամ պետությունների՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

2. В2В տիպի հարաբերությունների շրջանակներում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացումը

 

13. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ փոխադարձ նույնականացման նպատակով անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները) կարող են օգտագործել էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման ցանկացած եղանակ, որը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ և էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրերով:

14. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ կիրառվող՝ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) նույնականացման եղանակները կարող են հիմնված լինել Պահանջներին համապատասխանող՝ ինչպես անդամ պետությունների վստահության ազգային տարածքների տարրերի, այնպես էլ վստահության անդրսահմանային տարածքի տարրերի օգտագործման վրա:

15. Առաջարկվում է, որ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից В2В տիպի հարաբերությունների շրջանակներում կիրառվող նույնականացման եղանակները հիմնված լինեն անդամ պետությունների՝ վստահության անդրսահմանային տարածքի կազմի մեջ մտնող հավաստագրման կենտրոնների կողմից իրագործվող և Պահանջներին համապատասխանող՝ էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի օգտագործման վրա:

 

3. В2В տիպի հարաբերությունների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմները

 

16. В2В տիպի հարաբերությունները կարող են իրականացվել տեղեկատվական փոխգործակցության ապահովման հետևյալ մեխանիզմների օգտագործման միջոցով՝

փոխգործակցող իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) ներկայացուցիչներ հանդիսացող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացում և իսկորոշում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի կառավարում՝ ներառյալ այդ հավաստագրերի ստեղծման, տրման, գործողությունը դադարեցնելու, դրանք հետ կանչելու և դրանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործառույթները.

այն էլեկտրոնային ստորագրության ստեղծում և ստուգում, որով ստորագրված են էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերը.

էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի կարգավիճակի ստուգում.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների լիազորությունների ստուգում՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև կնքվող համաձայնագրով սահմանված կանոններին համապատասխան.

ժամանակի դրոշմների տրամադրում՝ տեղեկատվական փոխգործակցության տարբեր փուլերում այդ մեխանիզմին տեղեկատվություն տրամադրելու ամսաթվի և ժամի գրանցում.

փոխանցված տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի իսկության ստուգումն ապահովող տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի արխիվային պահպանում՝ տրված ժամանակահատվածը լրանալուց հետո.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցում.

չհրաժարվելը՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից գործողություններ կատարելու, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրելու և այն փոխանցելու (ստանալու) էլեկտրոնային ապացույցների ձևավորում (տրամադրում)՝ երրորդ կողմի համար:

17. Սույն հայեցակարգի 16-րդ կետում նշված մեխանիզմներն անմիջականորեն իրագործվում են անդամ պետությունների վստահության ազգային տարածքների տարրեր կամ վստահության անդրսահմանային տարածքի տարրեր հանդիսացող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների, հավաստագրման կենտրոնների կամ վստահված երրորդ կողմերի կողմից՝ ելնելով այն անդամ պետությունների օրենսդրության պահանջներից, որոնց իրավասության ներքո են գտնվում նշված սուբյեկտները, և այդպիսի տեղեկատվական փոխգործակցության դեպքում թույլատրելի ռիսկերի գնահատականից: Էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից օգտագործվող՝ վստահության անդրսահմանային տարածքի տարրերը պետք է համապատասխանեն Պահանջներին:

18. Փոխանցվող տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանության տարբեր մեխանիզմներ օգտագործող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցությունը կարող է ապահովվել էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից տրամադրվող մեխանիզմների օգտագործմամբ: Եթե օգտագործվում են էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից տրամադրվող մեխանիզմները, ապա այն պետությունը, որի ռեզիդենտն է իրավաբանական անձը, ապահովում է էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից օգտագործվող՝ վստահության անդրսահմանային տարածքի տարրերի նկատմամբ վստահության երաշխիքներ:

 

III. Անդամ պետությունների իրավաբանական անձանց

 

(տնտեսավարող սուբյեկտների)՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման ընդհանուր մոտեցումները

 

1. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ընդհանուր սկզբունքները

 

19. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության (այսուհետ՝ B2G տիպի հարաբերություններ) կազմակերպումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիմա վրա՝

B2G տիպի հարաբերություններն իրագործվում են այն անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, որի լիազորված մարմնի հետ պլանավորվում է փոխգործակցությունը, և Միության իրավունքի՝ այն հարաբերությունները կարգավորող պահանջներին համապատասխան, որոնց շրջանակներում կազմակերպվում է տեղեկատվական փոխգործակցությունը.

B2G տիպի հարաբերությունների իրագործման ժամանակ հարկավոր է առավելապես օգտագործել էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի այն մեխանիզմները, որոնք տրամադրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի տարրերի ցանկում ներառված՝ վստահության անդրսահմանային տարածքի տարրերի օպերատորների կողմից.

էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի մեխանիզմներ տրամադրող՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորներ կարող են լինել անդամ պետությունների պետական մարմիններն ու կազմակերպությունները, անդամ պետությունների ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաև Հանձնաժողովը.

վստահության անդրսահմանային տարածքի տարրերը պետք է համապատասխանեն Պահանջներին՝ անկախ այն հանգամանքից, թե որ օպերատորների կողմից են դրանք շահագործվում.

B2G տիպի հարաբերությունների ապահովման մեխանիզմների հուսալիության մակարդակը որոշվում է՝ ելնելով Միության իրավունքի՝ այն հարաբերությունները կարգավորող պահանջներից, որոնց շրջանակներում իրականացվում է տեղեկատվական փոխգործակցությունը, կամ այն անդամ պետության օրենսդրության պահանջներից, որի լիազորված մարմնի հետ պլանավորում են փոխգործակցել անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները): Նշված պահանջների բացակայության դեպքում հուսալիության մակարդակը որոշվում է՝ ելնելով համապատասխան անդամ պետության լիազորված մարմնի պահանջներից, որոնք սահմանված են այդպիսի տեղեկատվական փոխգործակցության համար թույլատրելի ռիսկերի գնահատման հիման վրա.

որոշակի անդամ պետության իրավասությանը վերաբերող՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման մեխանիզմների տրամադրման պայմանները և նշված օպերատորների ծառայությունների դիմաց վճարման կարգն ինքուրույն սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ, եթե այլ բան սահմանված չէ Միության իրավունքով.

էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորները պատասխանատվություն են կրում ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու և երրորդ անձանց պատճառված վնասի համար՝ Պահանջների 18-րդ և 19-րդ կետերին համապատասխան:

 

2. B2G տիպի հարաբերությունների շրջանակներում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացումը

 

20. B2G տիպի հարաբերությունների դեպքում օգտագործվում են էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման այն եղանակները, որոնք տեղեկատվական փոխգործակցության տվյալ տիպի համար սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի լիազորված մարմնի հետ պլանավորում են փոխգործակցել անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները):

21. Առաջարկվում է, որ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման կիրառվող եղանակները հիմնված լինեն էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի ստեղծման և տրման այն մեխանիզմների օգտագործման վրա, որոնք իրագործվում են վստահության անդրսահմանային տարածքի կազմի մեջ մտնող՝ անդամ պետությունների հավաստագրման կենտրոնների կողմից և համապատասխանում են Պահանջներին:

22. Էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացումն ապահովվում է սուբյեկտների նույնականացման և իսկորոշման մեխանիզմի միջոցով: Նշված մեխանիզմը տրամադրող՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորներն էլեկտրոնային փոխգրոծակցության սուբյեկտներին տրամադրում են սուբյեկտների նույնականացման և իսկորոշման ծառայություններ՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման այն սխեմային համապատասխան, որը տեղեկատվական փոխգործակցության տվյալ տիպի համար նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի իրավասության ներքո են նրանք գտնվում:

23. Հանձնաժողովը վարում է էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման այն սխեմաների ռեեստրը, որոնց օգտագործումն անդամ պետություններում սուբյեկտների նույնականացման և իսկորոշման մեխանիզմներում թույլատրելի է տեղեկատվական փոխգործակցության որոշակի տեսակների համար: Անդամ պետություններում տեղեկատվական փոխգործակցության որոշակի տեսակների համար օգտագործվող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման սխեմաների վերաբերյալ տեղեկատվությունն անդամ պետությունների կողմից տրամադրվում է տվյալ ցանկում ներառելու նպատակով:

24. Անդամ պետությունները ջանքեր են գործադրում սուբյեկտների նույնանացման և իսկորոշման ազգային մեխանիզմների միջև վստահություն ստեղծելու համար:

 

3. B2G տիպի հարաբերություններ շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմները

 

25. B2G տիպի հարաբերություններն իրականացվում են տեղեկատվական փոխգործակցության ապահովման հետևյալ մեխանիզմների օգտագործման միջոցով՝

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացում և իսկորոշում՝ փոխգործակցող իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) ներկայացուցիչներ հանդիսացող սուբյեկտների նույնականացում և իսկորոշում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի կառավարում՝ ներառյալ այդ հավաստագրերի ստեղծման, տրման, գործողությունը դադարեցնելու, դրանք հետ կանչելու և դրանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործառույթները.

այն էլեկտրոնային ստորագրության ստեղծում և ստուգում, որով ստորագրված են էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերը.

էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի կարգավիճակի ստուգում.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների լիազորությունների ստուգում՝ անդամ պետության այն լիազորված մարմնի կողմից սահմանված կանոններին համապատասխան, որի հետ պլանավորում են փոխգործակցել անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները).

ժամանակի դրոշմների տրամադրում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության տարբեր փուլերում այդ մեխանիզմին տեղեկատվություն տրամադրելու ամսաթվի և ժամի գրանցում.

տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի արխիվային պահպանում՝ փոխանցված տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի իսկության ստուգում՝ տրված ժամանակահատվածը լրանալուց հետո.

էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցում՝ հասնելով փոխանցվող տվյալների պաշտպանության, այդ թվում՝ գաղտնիության, ամբողջականության, հասանելիության, հեղինակության հաստատման այն բնութագրերին, որոնք տրված են անդամ պետության այն լիազորված մարմնի կողմից, որի հետ պլանավորում են փոխգործակցել անդամ պետությունների իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները).

չհրաժարվելը՝ B2G տիպի հարաբերություններին մասնակցող էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից գործողություններ կատարելու, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրելու և այն փոխանցելու (ստանալու) էլեկտրոնային ապացույցների ձևավորում (տրամադրում)՝ երրորդ կողմի համար.

Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի տարրերի ցանկի վարում՝ ցանկում պարունակվող տեղեկատվության ազատ հասանելիության տրամադրում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտներին, ցանկում պարունակվող տեղեկությունների պահպանում՝ արդիական վիճակում և ցանկը վարելու համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

26. Սույն հայեցակարգի 24-րդ կետում նշված մեխանիզմներն իրագործվում են վստահության անդրսահմանային տարածքի տարրերի միջոցով, որոնք պետք է համապատասխանեն Պահանջներին:

27. Անդամ պետություններն իրականացնում են B2G տիպի հարաբերությունների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործման ժամանակ առաջացող ռիսկերի կանոնավոր գնահատում և փոխադարձաբար ընդունելի միջոցներ են մշակում տվյալ ռիսկերի թույլատրելի մակարդակին հասնելու համար: Հանձնաժողովն ապահովում է այդ ռիսկերի ռեեստրի վարումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սահմանվող՝ դրանց նկարագրության միասնականացված ձևաչափը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: