ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 806-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 806-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 377-րդ հոդվածի |
2. |
«ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի մասի 1-ին կետ |
3. |
«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի |
4. |
«ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի |
5. |
«Տրանսֆերային գնագոյացման ռիսկերի հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի |
6. |
«Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 378-րդ հոդվածի |
7. |
«Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 374-րդ հոդվածի |
8. |
«Տեղական փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակության, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի |
9. |
«Գլխավոր փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակության, լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի «ե» ենթակետ |
10. |
«Երկրների միջև փոխանակվող հաշվետվության ձևն ու լրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի «ե» ենթակետ |
11. |
«Տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկի մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2022 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|