ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2022 թվականի N 4-Ն
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` հաշվի առնելով, որ Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին և չի արտացոլվել 2022 թվականի տարեսկզբի պարտքերը և բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի ազատ մնացորդները`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ (հատված 1-6):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական: