Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 150
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 150

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 203 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 176-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 203 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող առանձին հարցերի մասին» 375-րդ որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը.

Մաքսային միության հանձնաժողովի առանձին որոշումներում կատարվող փոփոխությունների (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության նորմատիվ իրավական բազան Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին և Մաքսային միության միասնական մաքսային սակագնին համապատասխանեցնելու մասին» թիվ 859 որոշման թիվ 1 հավելված) 10-րդ կետը։

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21 թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 147 որոշման հավելված) 1-ին կետի «զ» ենթակետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 150 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 203 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանը «168-րդ հոդվածի 3-րդ կետին,» բառերից հետո լրացնել «176-րդ հոդվածի 5-րդ կետին,» բառերով.

2. 1-ին կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը.»:

3. Այն ապրանքների ցանկից հետո, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը, լրացնել հետևյալ բովանդակությամբ ցանկ.

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

1. չբնափոխված էթիլային սպիրտ՝ սպիրտի 80% ծավալային բաժին կամ ավելի խտությամբ. չբնափոխված էթիլային սպիրտ՝ սպիրտի 80% ծավալային բաժնից պակաս խտությամբ

2207-ից, 2208-ից

2. Ծխախոտահումք, ծխախոտի թափոններ

2401

3. Հանքաքարեր և խտահանքեր. երկաթի՝ ներառյալ թրծած երկաթաքարը, մանգանի՝ ներառյալ երկաթախառն մանգանի հանքաքարերը և խտահանքերը (չոր արտադրանքի վերահաշվարկով՝ մանգանի 20 զանգվ. % կամ ավելի պարունակությամբ), պղնձի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ալյումինի, կապարի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ցինկի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), անագի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), քրոմի, մոլիբդենի, տիտանի, նիոբիումի, տանտալի, վանադիումի կամ ցիրկոնիումի. այլ հանքաքարեր և խտահանքեր (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակողների) 1

2601, 2602 00 000 0,

2603 00 000 0-ից,

2606 00 000 0,

2607 00 000-ից,

2608 00 000 0-ից,

2609 00 000 0-ից,

2610 00 000 0, 2613,

2614 00 000 0,

2615, 2617-ից

4. Սելեն

2804 90 000 0

5. Մետաղներ՝ ալկալիական կամ հողալկալիական. մետաղներ՝ հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում. սնդիկ

2805

6. Ալյումինի օքսիդ՝ արհեստական կորունդից տարբեր

2818 20 000 0

7. Չմշակված մորթեր (բացի բնական մորթուց) և մշակված կաշի, կաշվի կտորտանք և այլ թափոններ, կաշվե մանրափոշի, փոշի և ալյուր2՝

բացառությամբ

4101, 4102, 4103,

4104, 4105, 4106,

4107, 4112 00 000 0,

4113, 4114, 4115

ա) մորթու թափոնների, որոնք պարունակում են վեցավալենտ քրոմի միացությունները կամ բիոցիդները, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները (այսուհետ՝ միասնական ցանկ), և որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան տրամադրվող եզրակացություն (թույլատրագիր) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր))

4101-ից, 4102-ից,

4103-ից,

բ) կաշվե արտադրատեսակների արտադրության համար ոչ պիտանի կաշվի կամ կոմպոզիցիոն կաշվի կտորտանքների և այլ թափոնների, որոնք պարունակում են վեցավալենտ քրոմի միացությունները և բիոցիդները, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4115 10 000 0-ից

4115 20 000 0-ից

8. Փայտանյութ և արտադրատեսակներ դրանից՝

4401, 4403, 4404,

4406, 4407, 4409

բացառությամբ փաթեթավորման տարաների և փայտանյութից բեռնարղերի թափոնների, որոնք աղտոտված են պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4401 39 000 0-ից

4401 40-ից

9. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)`սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, փշատերև տեսակներից

4408 10

10. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)` սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, այլ

4408 90

11. Փայտակաղապար՝ բետոնելու համար

4418 40 000 0

12. Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ)՝ բացառությամբ թղթից և ստվարաթղթից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք աղտոտված են պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4707-ից

13. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ և ջարդոն. թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող այլ թափոններ և ջարդոն, որոնք հատկապես կիրառվում են թանկարժեք մետաղներ կորզելու համար3՝

բացառությամբ

7112

ա) տպատախտակների այրումից ստացված մոխրի և այն ֆոտոժապավենի այրումից գոյացող մոխրի, որը պարունակում է թանկարժեք մետաղ (մետաղներ) կամ թանկարժեք մետաղի (մետաղների) միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 30 000 0-ից

բ) ֆոտոժապավենի թափոնների և լուսանկարչական թղթի թափոնների, որոնք պարունակում են արծաթի հալոիդներ և (կամ) մետաղական արծաթ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 99 000 0-ից

գ) պլատինի (ներառյալ պլատինով երեսապատված մետաղը)

7112 92 000 0

դ) ցինկի նստվածքների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող պետական վերահսկողության ակտը

7112 99 000 0-ից

14. Սև մետաղների ձուլակտորներ՝ վերաձուլման համար (բովախառնուրդի ձուլակտորներ). սև մետաղների թափոններ և ջարդոն՝

բացառությամբ

7204-ից

ա) սև մետաղներից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք աղտոտված են սև մետաղներից պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) սև մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

գ) սև մետաղների և համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

15. Զտված պղինձ և պղնձի չմշակված համաձուլվածքներ, պղնձի թափոններ և ջարդոն4՝

բացառությամբ

7403-ից, 7404 00-ից

ա) պղնձի թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) պղնձի թափոնների և պղնձի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

16. Չմշակված մետաղներ, թափոններ և ջարդոն՝

 

նիկելի5

7502, 7503 00-ից

ալյումինի 4

7601, 7602 00-ից

ցինկի5

7901,

7902 00 000 0-ից

անագի

բացառությամբ

8001,

8002 00 000 0-ից

ա) մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

17. Կապար չմշակված, կապարի թափոններ և ջարդոն

բացառությամբ

7801,

7802 00 000 0-ից,

8548-ից

ա) թանկարժեք մետաղներ պարունակող՝ կապարի արտադրության կիսապատրաստուկների

7801 99 100 0

բ) կազմատված տեսքով՝ օգտագործված կապարաթթվային կուտակիչների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

8548-ից

գ) կապարի թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

դ) կապարի թափոնների և կապարի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

18. Ալյումինե ձողեր և պրոֆիլներ, ալյումինե մետաղալար

7604, 7605

19. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանից պատրաստված արտադրատեսակներ՝ ներառյալ թափոնները և ջարդոնը՝

 

վոլֆրամի 5

8101-ից

մոլիբդենի 5

8102-ից

տանտալի5

8103-ից

մագնեզիումի բացառությամբ կոբալտի շտայնի, մագնեզիումի փոշու և այլ միջանկյալ արտադրանքի

8104-ից

կոբալտի մետալուրգիայի արտադրանքի, կոբալտի4

8105-ից

բիսմութի 5

8106 00-ից,

կադմիումի5

8107-ից

տիտանի5

8108-ից

ցիրկոնիումի5

8109-ից

ծարիրի5

8110-ից

մանգանի

8111 00-ից,

բերիլիումի, քրոմի, գերմանիումի, վանադիումի, գալիումի, հաֆնիումի (կելտիումի), ինդիումի, նիոբիումի (կոլումբիումի), ռենիումի, թալիումի

8112-ից

Մետաղակերամիկայի՝

բացառությամբ

8113 00-ից,

ա) մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

20. Կապարաթթվային կուտակիչներ

8507 10-ից,

8507 20-ից

_______________________

1 Բացառությամբ այն դեպքերի, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում (այսուհետև՝ Միութուն, անդամ պետություն) արդյունահանված գունավոր մետաղների հանքաքարերը և խտահանքերը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ անդամ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի (մարմինների) եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

2 Բացառությամբ այն դեպքերի, երբ դաբաղումից հետո լրացուցիչ մշակում անցած կաշին կամ կրաստը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4107, 4113 և 4114 ապրանքային դիրքեր) ձևակերպվում է «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ այդպիսի կաշվի կամ կրաստի՝ կոշիկի մասերի տեսքով վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ ստանալու նպատակով, որոնք հետագայում օգտագործվում են անդամ պետության տարածքում պատրաստի արտադրանք արտադրելու համար։

3 Բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետություններից մեկի տարածքում արդյունահանված (հավաքված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ անդամ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի (մարմինների) եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թափոններն ու ջարդոնը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակումից հետո ստացվելիք այն արդյունքների պատրաստման համար, որոնց արտադրությունը Միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

5 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մետաղները (բացի թափոններից ու ջարդոնից) ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակումից հետո ստացվելիք այն արդյունքների պատրաստման համար, որոնց արտադրությունը Միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Ծանոթագրություններ.

1. Ապրանքի անվանացանկը որոշվում է ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ

 

2. Սույն ցանկում չներառված այլ ապրանքների մասով պետք է կիրառել «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան»։»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան