Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան և 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի դրույթների իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 151 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարվող

 

Բաժին XVII-ում՝

ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«XVII. Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի տեղեկատվական ապահովումը».

 

բ) 73–րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«73. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում
արտադրված կամ այդ տարածք ներմուծված նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային
տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ

2019 թվականի III եռամսյակ».

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 741 դիրք՝

 

«741. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների
դրոշմավորման համար օգտագործվող նույնականացման միջոցների
միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում

2019 թվականի IV եռամսյակ»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան