ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարել՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2023, թիվ 77 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|