Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1437
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ բաժնում («Գործունեության այլ բնագավառներ»)`

ա) 18.8-րդ կետի առաջին տողը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների)» բառերով.

բ) 18.8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից  (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 50- ապատիկի չափով»: 

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-248-Ն

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 33 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.01.2007 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան