ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԵԹՈԴԻ (ՄԵԹՈԴ 6) ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 138 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման
1. Սույն կանոններն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածով սահմանված պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման դեպքում։
2. Սույն կանոնները մշակվել են Օրենսգրքի 5-րդ գլխի, «Սակագների և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի դրույթների, այդ թվում՝ դրան կից բացատրական նշումների, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի նյութերի հիման վրա՝ պահուստային մեթոդի (մեթոդ 6) միասնական կիրառումն ապահովելու նպատակով։
3. Պահուստային մեթոդը (մեթոդ 6) կիրառվում է այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներին համապատասխան՝ կապված Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով սահմանված մեթոդներից յուրաքանչյուրի կիրառման պայմաններին գնահատվող ապրանքների ներմուծման հանգամանքների անհամապատասխանության հետ, և (կամ) այդ մեթոդների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով։ Օրինակ՝ արվեստի գործերի և մշակութային արժեքների ներմուծումը՝ ցուցահանդեսներին դրանք ցուցադրելու նպատակով, նմանօրինակը չունեցող արտադրանքի ներմուծումը՝ փորձարկումներ անցկացնելու նպատակով, և այլն։
Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշվում է Միության մաքսային տարածքում առկա տեղեկությունների հիման վրա՝ Օրենսգրքի 5-րդ գլխի սկզբունքների ու դրույթների հետ համատեղելի ողջամիտ եղանակների օգտագործմամբ, և այն որոշելիս թույլատրվում է ողջամիտ ճկունություն՝ Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման դեպքում։
4. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու մի քանի մեթոդների ճկուն կիրառման հնարավորության առկայության դեպքում անհրաժեշտ է պահպանել դրանց կիրառման հաջորդականությունը։
Ընդ որում, այս կամ այն մեթոդի ճկուն կիրառման վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ Օրենսգրքի 5-րդ գլխի համապատասխան հոդվածի պահանջները հնարավորինս բավարարող առկա տեղեկատվության հիման վրա՝ պայմանով, որ դա չի հակասում Օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին։
5. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը Օրենսգրքի 45-րդ հոդվածին համապատասխան որոշելիս, մասնավորապես, թույլատրվում է հետևյալը՝
ա) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել նույնական կամ համանման այն ապրանքների հետ կապված գործարքի արժեքը, որոնք արտադրվել են գնահատվող ապրանքների արտադրման երկրից տարբեր երկրում.
բ) նույնական կամ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի հիման վրա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու դեպքում թույլատրվում է ողջամիտ շեղում կատարել Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, որոնցով նախատեսվում է, որ գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները պետք է վաճառվեն՝ Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով, և ներմուծվեն Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ.
գ) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքների մաքսային արժեքը, որը որոշվել է Օրենսգրքի 43-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան.
դ) Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է շեղում կատարել սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետից.
ե) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս որպես հիմք կարող է ընդունվել միևնույն դասի կամ տեսակի (նույնական կամ համանման չհանդիսացող) ապրանքների՝ Օրենսգրքի 43-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան որոշված մաքսային արժեքը կամ միևնույն դասի կամ տեսակի (նույնական կամ համանման չհանդիսացող) ապրանքների հետ գործարքների արժեքը՝ Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված կարգին համապատասխան։
6. Սույն կանոնների 5-րդ կետի դրույթներն Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքները որոշելու մեթոդների ճկուն կիրառման օրինակ չեն։ Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս կարող են օգտագործվել այլ ողջամիտ եղանակներ՝ պայմանով, որ դրանք չեն հակասում Օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին։
Այսպիսով, մասնավորապես, Օրենսգրքի 5-րդ գլխի սկզբունքների ու դրույթների վրա հիմնված պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման օրինակներ են՝
վնասված ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելը, ինչպես դա սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային միասնական տարածք ներմուծվող, վթարի հետևանքով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթով.
անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելը, ինչպես դա սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 180 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանով չհայտարարագրմամբ տեղափոխված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդները կիրառելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթով։
7. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս, հաշվի առնելով սույն կանոնների 5-րդ կետի «ա» ենթակետի դրույթները, դիտարկվում են Միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված նույնական կամ համանման ապրանքները՝ ապրանքների արժեքի վրա ազդող գործոնների (օրինակ՝ արտադրության երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը, համեմատվող գործարքների պայմանները, խմբաքանակների ծավալները, մատակարարման պայմանները, տրանսպորտի տեսակները) համադրելիության պայմանով։
8. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս, հաշվի առնելով սույն կանոնների 5-րդ կետի «բ» և «դ» ենթակետերի դրույթները, Օրենսգրքի 41-43-րդ կետերով սահմանված ժամկետներից ողջամիտ շեղումը շուկայի անփոփոխ կամ անփոփոխին մոտ վիճակի (կոնյունկտուրայի) պայմաններում ժամանակավոր շրջանակներ օգտագործելն է։ Այսպես, օրինակ՝ սեզոնային ապրանքների (վերնահագուստի, նոր բերքի թարմ մրգերի և այլն) դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել տարվա եղանակը, սեզոնը, մրգերի զանգվածային հասունացման ժամանակահատվածը, բերքահավաքի ժամանակը և այլն։
9. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս, հաշվի առնելով սույն կանոնների 5-րդ կետի «գ» ենթակետի դրույթները, կարող է օգտագործվել գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման այն ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը, որոնք բավարարում են նույնականության (արտաքին տեսքը, ֆիզիկական բնութագրերը, որակը, շուկայում հեղինակությունը, արտադրողը) կամ համանմանության (ֆիզիկական բնութագրերը, նույն նյութերից արտադրված բաղադրիչները, արտադրողը, կատարվող գործառույթների նույնականացումը և ապրանքների առևտրային փոխադարձ փոխարինելիությունը) սահմանված չափորոշիչները։
10. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս, հաշվի առնելով սույն կանոնների 5-րդ կետի «ե» ենթակետի դրույթները, դիտարկվում են Միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված՝ միևնույն դասի կամ տեսակի (նույնական կամ համանման չհանդիսացող) ապրանքները, որոնք ունեն գնահատվող ապրանքներին նման որակ և շուկայում հեղինակություն՝ համապատասխան գնային տիրույթը որոշող սպառողական հատկությունների ամբողջության հաշվին։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել ապրանքների առավելագույն հնարավոր նմանությունը, այսինքն՝ միևնույն դասի կամ տեսակի (նույնական կամ համանման չհանդիսացող) ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է օգտագործել միայն նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում։
Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս, հաշվի առնելով սույն կանոնների 5-րդ կետի «ե» ենթակետի դրույթները, կիրառվում են նաև սույն կանոնների 7-րդ և 8-րդ կետերի դրույթները՝ գործոնների և շուկայի վիճակի համադրելիության մասով։
11. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս պետք է պահպանվեն Օրենսգրքի 5-րդ գլխի պահանջները՝ ապրանքների մաքսային արժեքի և դրա որոշմանն առնչվող տեղեկությունների փաստաթղթային հաստատման մասով։
12. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս օգտագործվում է տեղեկատվություն նույնական կամ համանման ապրանքների, միևնույն դասի կամ տեսակի (նույնական կամ համանման չհանդիսացող) ապրանքների վերաբերյալ, այդպիսի տեղեկատվության աղբյուրները պետք է պարունակեն տեղեկություններ, որոնք թույլ են տալիս այդ ապրանքները համեմատել գնահատվող ապրանքների հետ (մասնավորապես, այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ապրանքների նկարագրությունը, դրանց տեխնիկական բնութագրերը, պարամետրերը, առևտրային անվանումերը և այլ բնութագրեր՝ կախված ապրանքի տեսակից)։
13. Հաշվի առնելով Օրենսգրքի 45-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները՝ գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ավելի վաղ ներմուծված ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքի հիման վրա որոշելու համար օգտագործվում են մաքսային հայտարարագրի, այդ թվում՝ մաքսային արժեքի հայտարարագրի (այն լրացնելու դեպքում) մեջ հայտագրված տեղեկությունները՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների վերաբերյալ։
14. Ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելիս կարող են օգտագործվել նաև տեղեկատվության չեզոք աղբյուրներից ստացված գնային տվյալներ (անկախ ընկերությունների կատալոգ, կոնկրետ ապրանքի մանրամասն նկարագրությունը և գնի կառուցվածքի հստակ սահմանումը պարունակող հրատարակումներ, որոնք հրապարակվում են նաև «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, կամ առաքվող՝ ապրանքների պաշտոնական գնացուցակներ կամ կոնկրետ ապրանքների մատակարարումների ու գների վերաբերյալ ընկերությունների առևտրային առաջարկներ), ինչպես նաև բորսայական գնանշումներ (գների բորսայական ինդեքսներ) և տեղեկություններ՝ գնահատողական գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անձանց) կողմից անցկացվող գնահատման վերաբերյալ հաշվետվություններից։
15. Սույն կանոնների 14-րդ կետում նշված գնային տվյալներն օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը՝
ա) առավելապես օգտագործվում են գնահատվող ապրանքների հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներին վերաբերող գնային տվյալները.
բ) նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ գնային տվյալների բացակայության դեպքում միևնույն դասի կամ տեսակի (ոչ նույնական կամ ոչ համանման) ապրանքների վերաբերյալ տվյալները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ այդ ապրանքները, համապատասխան գնային տիրույթը որոշող սպառողական հատկությունների հաշվին, ունեն գնահատվող ապրանքների հետ նման որակ և շուկայում հեղինակություն, ինչպես նշված է սույն կանոնների 10-րդ կետում.
գ) տեղեկատվության չեզոք աղբյուրներից գնային տվյալներն օգտագործվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի տվյալներն արտացոլում են իրական (արդիական) առաջարկներ՝ շուկայի անփոփոխ կամ համարյա անփոփոխ վիճակի (կոնյունկտուրայի) պայմաններում Միության մաքսային տարածք արտահանման նպատակով ապրանքների վաճառքի վերաբերյալ.
դ) տեղեկատվության չեզոք աղբյուրների օգտագործման դեպքում հաշվի են առնվում տարբեր տնտեսական գործոններ՝ ներառյալ արտադրության երկրները, խմբաքանակները, մատակարարման պայմանները, տրանսպորտի տեսակները և ապրանքի արժեքի վրա ազդող այլ գործոններ.
ե) գնային տվյալների օգտագործումը չի հակասում Օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին։
16. Պահուստային մեթոդը (մեթոդ 6) օգտագործելիս ապրանքների ընդհանրացված խմբերի (օրինակ՝ կանացի կոշկեղեն, տղամարդու կոստյումներ, օծանելիք, խաղողի գինի և այլն) վերաբերյալ միջինացված գնային տվյալների օգտագործումը չի թույլատրվում։
17. Օրենսգրքի 5-րդ գլխով չեն սահմանվում որևէ հատուկ պահանջ՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու ժամանակ օգտագործվող տեղեկատվության աղբյուրների մասով, սակայն, միևնույն ժամանակ, Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է ապրանքների մաքսային արժեքը Միության մաքսային տարածքում առկա տեղեկությունների հիման վրա որոշելու պայմանը։ Այսպիսով, Միության անդամ չհանդիսացող պետությունների աղբյուրներից տեղեկատվության օգտագործման փաստն ինքնին չի խոչընդոտում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար տվյալ աղբյուրներն օգտագործելը, սակայն պայմանով, որ այդ տեղեկատվությունը հասանելի լինի Միության մաքսային տարածքում և հնարավոր լինի համոզվել դրա հավաստիության ու ճշգրտության մեջ։
Պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման օրինակներ
Օրինակ 1. «Harley-Davidson մոտոցիկլետ» ապրանքը ժամանակավորապես ներմուծվում է Միության մաքսային տարածք՝ ցուցահանդեսին նոր սերիական մոդելը ցուցադրելու համար։
Հայտարարատուի կողմից փոխադրողի հետ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) պայմանագիր չի կնքվել։
Ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 1) կիրառելի չէ, քանի որ ներմուծվող ապրանքն առքուվաճառքի առարկա չէ, ինչպես նաև բացակայում է ապրանքների փոխադրման հետ կապված և Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների մաքսային արժեքում ներառման ենթակա ծախսերի մեծության վերաբերյալ տեղեկատվությունը։
Նույնական ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 2), համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 3), հանման մեթոդը (մեթոդ 4) և գումարման մեթոդը (մեթոդ 5) կիրառելի չեն, քանի որ տվյալ մեթոդների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է։
Հայտարարատուն ունի տվյալ ապրանքի բեռնառաքման կապակցությամբ մատակարարի կողմից ներկայացված հաշիվ-պրոֆորմա։ Հայտարարատուի տնօրինման ներքո է գտնվում նաև փոխադրողի (լոգիստիկ ընկերության) կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նույնանման երթուղով ապրանքների փոխադրման համար տիպային (միջինացված) սակագների վերաբերյալ։
Մաքսային արժեքը հայտարարատուի կողմից որոշվել է ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6)՝ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդի (մեթոդ 1) ճկուն կիրառման միջոցով՝ որպես հիմք օգտագործելով հաշիվ-պրոֆորմայի մեջ նշված՝ ապրանքի գնի վերաբերյալ տեղեկատվությունը և ավելացնելով տրանսպորտային ծախսերի մեծությունը, որը որոշվել է ապրանքների փոխադրման համար տիպային (միջինացված) սակագների վերաբերյալ առկա տեղեկությունների հիման վրա։
Օրինակ 2. Խմորից արտադրատեսակների (կրուասանների) արտադրության համար նախատեսված սարքավորումը, որը Միության անդամ պետությունում ձևակերպվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, դրվել է շահագործման մեջ և ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կողմից օգտագործվել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագիրն իրագործելու նպատակով, 5 տարին լրանալուն պես դուրս է բերվում դրա սահմաններից և ձևակերպվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով։
Սարքավորումը կողմնակի կազմակերպությանը չի իրացվում, այլ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող կազմակերպության կողմից դուրս է բերվում Միության մաքսային տարածքի մնացած մասը՝ սեփական պահեստ։
Առքուվաճառքի գործարք տեղի չի ունենում, ուստի ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 1) կիրառելի չէ։
Նույնական ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 2), համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 3) և հանման մեթոդը (մեթոդ 4) կիրառելի չեն, քանի որ մաշվածության նույնանման աստիճան ունեցող սարքավորումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է։
Սարքավորումների մաքսային արժեքն ըստ գումարման մեթոդի (մեթոդ 5) որոշելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նույնպես բացակայում է։
Ազատ տնտեսական գոտու տարածքում սարքավորումը շահագործվել է 5 տարվա ընթացքում։
Հայտարարատուն ունի տվյալ սարքավորման մաքսային արժեքը որոշելու նպատակով Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան անցկացված գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որը թույլ է տալիս սարքավորման մաքսային արժեքը որոշել՝ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 1) ճկուն կիրառելու միջոցով։
Հայտարարատուի կողմից մաքսային արժեքը որոշվել է ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6)՝ որպես հիմք օգտագործելով գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից անցկացված գնահատման վերաբերյալ հաշվետվության մեջ նշված՝ ապրանքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Օրինակ 3. «Ա» կազմակերպությունը ձևավորում է կանոնադրական (պահուստային) կապիտալ (ֆոնդ)։ «Վ» կազմակերպությունը, լինելով «Լ» կազմակերպության համահիմնադիր, որպես ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ փոխանցում է նոր՝ ՄԱՆ (MAN) բեռնատար քարշակ ավտոմոբիլը։
Ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 1) կիրառելի չէ, քանի որ բացակայում է առքուվաճառքի գործարքը։
Նույնական ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 2), համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 3), հանման մեթոդը (մեթոդ 4) և գումարման մեթոդը (մեթոդ 5) ապրանքների մաքսային արժեքը որոշելիս կիրառելի չեն, քանի որ տվյալ մեթոդների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է։
Մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6) որոշելու ժամանակ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդի (մեթոդ 3) ճկուն կիրառման հնարավորությունն ուսումնասիրելիս հաշվի է առնվել ավելի վաղ ներմուծված ավտոմոբիլի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ տեղեկատվության վերլուծության ժամանակ պարզվել է, որ գնահատվող ավտոմոբիլը Միության մաքսային տարածք ներմուծելուց 6 ամիս առաջ ներմուծվել է նոր՝ Scania նոր բեռնատար քարշակ ավտոմոբիլը։ Գնահատվող և ավելի վաղ ներմուծված ավտոմոբիլների համեմատության ժամանակ պարզվել է, որ այդ ավտոմոբիլներն արտադրվել են նույն երկրում, ունեն նույն հզորությամբ շարժիչ, անիվի բանաձև, խցիկի տեսակ, կոմպլեկտավորում և մոտավորապես նույնպիսի հեղինակություն շուկայում։
Շուկայում մոտավորապես նույն համբավի մասին եզրահանգումն արվել է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում պարունակվող տեղեկատվության վերլուծության հիման վրա, մասնավորապես, ելնելով այն փաստից, որ՝
նշված մակնիշների բեռնատար քարշակ վաճառքի ծավալը ներքին շուկայում մոտավորապես նույնն է.
բեռնատար քարշակ ավտոմոբիլները ներքին շուկայում վաճառվում են մոտավորապես նույն գներով (գտնվում են նույն գնային տիրույթում).
ավտոմոբիլների նշված բրենդները դիտարկվում են որպես անմիջական մրցակիցներ։
Հաշվի առնելով տվյալ տեղեկատվությունը՝ ՄԱՆ (MAN) բեռնատար քարշակ ավտոմոբիլի մաքսային արժեքը որոշվել է ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6)՝ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 3) ճկուն կիրառելու միջոցով։
Տվյալ դեպքում համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդի (մեթոդ 3) կիրառման ճկունությունը շեղումն է Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջից, որով նախատեսվում է, որ համանման ապրանքները պետք է վաճառվեն՝ Միության մաքսային տարածք ներմուծելու նպատակով, և ներմուծվեն Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ։
Հաշվի առնելով ՄԱՆ (MAN) բեռնատար քարշակ ավտոմոբիլն արտադրողի կողմից արտադրված ավտոմոբիլի՝ Միության մաքսային տարածք ներմուծման վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը՝ որպես գնահատվող ապրանքի մաքսային արժեքի որոշման հիմք է ընդունվել շուկայոյւմ մոտավորապես նույնպիսի հեղինակություն ունեցող ՝ ավելի վաղ ներմուծված Scania ավտոմոբիլի մաքսային արժեքը։
Օրինակ 4. Նորաձևության շաբաթ միջոցառման շրջանակներում ցուցադրությունների կազմակերպման նպատակով ներմուծվող՝ Louis Vuitton բրենդի կանացի զգեստ։
Ապրանքն ստեղծվել է դիզայներական արհեստանոցի կողմից և արտադրվել է եզակի օրինակով, ունի բացառիկ հատկություններ, և այսպիսով, նմանօրինակը չունի։
Ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 1) կիրառելի չէ, քանի որ պայմանագրով, որին համապատասխան զգեստը ներմուծվում է Միության մաքսային տարածք, նախատեսված չէ ապրանքի փոխադրումը՝ դրա համար որոշակի գումարի (ապրանքի գնի) վճարմամբ։
Նույնական ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 2) և համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդը (մեթոդ 3) կիրառելի չեն, քանի որ, հաշվի առնելով ապրանքի յուրահատուկ հատկությունները, նույնականության կամ համանմանության սահմանված չափորոշիչները բավարարող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։
Հանման մեթոդը (մեթոդ 4) կիրառելի չէ, քանի որ ապրանքը Միության մաքսային տարածք առաջին անգամ է ներմուծվում և Միության մաքսային տարածքում դրա վաճառքը նախատեսված չէ։
Գումարման մեթոդը (մեթոդ 5) կիրառելի չէ՝ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով։
Այն պայմանագրում, որին համապատասխան, զգեստը ներմուծվում է Միության մաքսային տարածք, ներմուծված ապրանքի արժեքի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են։ Բացի այդ, բացակայում է նաև նույնական կամ համանման ապրանքների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Հայտարարատուի կողմից մաքսային արժեքը որոշվել է ըստ պահուստային մեթոդի (մեթոդ 6)՝ միևնույն դասի կամ տեսակի ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա՝ հաշվի առնելով Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածների դրույթները։
Ապրանքի մաքսային արժեքի որոշման համար հիմքն ընտրելիս հաշվի է առնվել տեղեկատվությունը՝ դրա արտադրման երկրի, բրենդի, այդ թվում՝ բարձր գնային կատեգորիայի (luxury brand) ապրանքներն արտադրողի, ինչպես նաև ուսումնասիրվող ապրանքի եզակի օրինակի վերաբերյալ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: