ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2019 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԳՐՔԵՐԻ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝
1. Պլաստիկե կորպուսի մեջ տեղակայված՝ հիշողության մոդուլով կենտրոնական պրոցեսորից, դինամիկից, Wi-Fi մոդուլից, կուտակչային մարտկոցից և բազմակի հպման ֆունկցիայով՝ էլեկտրոնային թանաքի (Е Ink) տեխնոլոգիայի օգտագործմամբ ստեղծված սենսորային դիսփլեյից բաղկացած՝ էլեկտրոնային ձևաչափով գրքերի ընթերցման համար շարժական սարքը, որը նախատեսված է տարբեր տեսակի տեքստային, գրաֆիկական և աուդիոֆայլերի վերարտադրման և պահման համար, ունի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական անլար ցանցին միանալու հնարավորություն, համալրված է հիշողության քարտի փորակով, ականջակալների և USB լարի միացման հարակցիչներով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8543 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: