Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 102
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 102

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 80 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 57-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ և իններորդ պարբերություններին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 12 հավելված) 4-րդ կետի չորրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 6-րդ, 9-րդ և 21-րդ կետերին համապատասխան, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշումն ընդունելու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին» թիվ 80 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 102 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականի միասնական ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 102 որոշման խմբագրությամբ)

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ

 

արտադրանքի պետական գրանցման վկայականի

 

      ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

(1)

 

___________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմինը)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_21920

 ՎԿԱՅԱԿԱՆ

արտադրանքի պետական գրանցման

 

________________ թվականի « _____»-ի թիվ ___________

(3)

ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ________________________________________________________

(4)

ԱՐՏԱԴՐՈՂԸ __________________________________________________________

(5)

ՀԱՅՏԱՏՈՒՆ __________________________________________________________

(6)

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ______________________________________________

(7)

ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎԵԼ Է ____________________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ

(8)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ __________________________________________

(9)

 


Կ. Տ.

     

(10)

_____________________________________
(Եվրասիական տնտեսական միության
անդամ պետության լիազորված մարմնի
ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը)

____________________
(ստորագրությունը)

___________
(Ա. Ա. Հ.)

    Թիվ ___ (11)  

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմինը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

արտադրանքի պետական գրանցման վկայականի

 

__________________ թվականի «____»-ի թիվ ___________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 


 _______________________________________

Կ.Տ.

 ___________________

 ____________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը)

(ստորագրությունը)

(Ա.Ա.Հ.)

 ___էջ _______-ից

 

թիվ ___________»։

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման կանոններում՝

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ՝

«Վկայականը կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:».

բ) 5-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը լրացնել «(կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)» բառերով.

գ) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Վկայականի ձևակերպման նպատակով` արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ))։

8. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով արտադրանքի նույնականացումն ու փորձանմուշներ (նմուշներ) վերցնելն իրականացնում է արտադրողը կամ հայտատուն, կամ հայտատուի հանձնարարության (հայտի) հիման վրա և նրա ներկայությամբ՝ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը)՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված փաստաթղթերով սահմանված կանոններով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտներով՝ արտադրողի պահեստում (Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի համար) կամ արտադրողի կամ հայտատուի պահեստում (Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտադրված արտադրանքի համար)։ Թույլատրվում է անդամ պետության հավատարմագրված տեսչական մարմնի կողմից արտադրանքի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելը։

Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելն իրականացվում է փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով։

Միության մաքսային տարածքից դուրս արտադրված արտադրանքի՝ Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով դրա փորձանմուշները (նմուշները) տրամադրվում են արտադրանքն արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) ուղեկցող գրության հետ միասին՝ կցելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) հետ կնքված պայմանագրի պատճենը կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) գրությունը։ Փոստային առաքանիներով ստացված՝ արտադրանքի փորձանմուշները (նմուշները) և ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճեններն ընդունվում են առանց «Ներմուծումը թույլատրված է» նշման։».

դ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում այդ վկայականը գործում է դրա տրման օրվանից՝ 5 տարվա ընթացքում (եթե տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ)։

Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի գործողությունը տարածվում է այն արտադրանքի վրա, որն արտադրվել է արտադրանքի՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած փորձանմուշների (նմուշների) պատրաստման օրվանից հետո:

Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի գործողության ժամկետի ընթացքում Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի մասով թույլատրվում է այդ արտադրանքի իրացումը մինչև արտադրողի կողմից նախատեսված՝ դրա պիտանիության (պահպանման) ժամկետների ավարտը (եթե տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ)։

Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում այդ վկայականը գործում է դրա տրման օրվանից՝ արտադրանքի արտադրման կամ Միության մաքսային տարածք արտադրանքի ներմուծման ամբողջ ժամանակահատվածում և մինչև Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի լիարժեք իրացումը (հաշվի առնելով արտադրողի կողմից նախատեսված՝ դրա պիտանիության (պահպանման) ժամկետները)։».

ե) 21-րդ կետում՝

«թ» և «ժ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) 9-րդ դաշտում՝ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։ Վկայականի գործողության անժամկետ լինելը սահմանելու դեպքում կատարվում է «սահմանափակված չէ» գրառումը.

ժ) 10-րդ դաշտում՝ վկայականը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) (դնելով կնիքը)։ Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով՝

«ժա) 11-րդ դաշտում՝ վկայականի ձևաթղթի տպագրական համարը, որը դրվում է դրա պատրաստման ժամանակ (չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)։».

զ) 25-րդ կետի առաջին պարբերության մեջ «Թույլատրվում է» բառերը փոխարինել «Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում թույլատրվում է» բառերով.

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 251 կետով՝

«251. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու՝ վկայականի (դրա հավելվածի) փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 166-րդ կետին համապատասխան։».

ը) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Թույլատրվում է վկայականի (դրա հավելվածի) փոխարինումն առանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների լրացուցիչ արձանագրությունները, արտադրանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները (եզրակացությունները) լիազորված մարմին ներկայացնելու՝ այն դեպքում, երբ անհրաժեշտ է վկայականը (դրա հավելվածը) լրացնել արտադրանքի անվտանգության ցուցանիշներին չվերաբերող տեղեկություններով, բնակչության առանձին խմբերի կողմից արտադրանքի որոշակի տեսակների կիրառման ցուցումների (հակացուցումների) մասին տեղեկություններով և հիգիենիկ նշանակություն չունեցող տեղեկություններով (օրինակ՝ արտադրանքի լրացուցիչ ձևերի և ծավալների, սպառողական փաթեթվածքի տեսակների, ապրանքային նշանների նշում և այլն):».

թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 301 կետով՝

«301. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի տրման վերաբերյալ հայտատուի դիմումն ուսումնասիրելիս լիազորված մարմինը տրամադրում է վկայականն առանց կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու՝ հայտատուի կողմից հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն արձանագրությունները ներկայացնելու դեպքում, որոնք տրվել են պետական գրանցման ընթացակարգի իրականացման շրջանակներում, որով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը Միասնական սանիտարական պահանջներին, եթե Միասնական սանիտարական պահանջներով սահմանված համապատասխան ցուցանիշները և (կամ) դրանց թույլատրելի մակարդակները համընկնում են տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) սահմանված ցուցանիշների և (կամ) դրանց թույլատրելի մակարդակների հետ։

Արտադրանքի՝ Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության գործողության ժամկետը կազմում է 1 տարի։»։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի 7-րդ կետում՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով՝

«բ1) վկայականի գործողության ժամկետը (այն դեպքում, երբ վկայականում սահմանված չէ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը, կատարվում է «սահմանափակված չէ» գրառումը).».

բ) «ե» ենթակետում՝

«հաշվառման» բառը փոխարինել «տպագրական» բառով.

ավելացնել «(չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)» բառերը.

գ) «ը» ենթակետից հանել «, և դրա գտնվելու վայրի հասցեն» բառերը.

դ) «ժբ» ենթակետում «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան