ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2019 թվականի |
թիվ 110 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 2-ի թիվ 110 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի «Ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 142 որոշման մեջ՝
ա) նախաբանում՝ «105-րդ հոդվածի 5-րդ կետին և 106-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «104-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին և 109-րդ հոդվածի 5-րդ կետին» բառերով.
բ) 2-րդ կետի «բ» ենթակետում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման ավտոմատ կերպով լիցենզավորումը (հսկողությունը), ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգը (բացառությամբ մարդու կենսաբանական նյութերի նմուշների (այսուհետ՝ կենսաբանական նմուշներ), քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող ապրանքների, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) տրամադրում չի պահանջվում, ծածկագրման (գաղտնագրման) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցումների միասնական ռեեստրում ներառված ապրանքների).».
հինգերորդ պարբերությունը լրացնել «, վտանգավոր թափոններ» բառերով.
գ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝
«դ) մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝
թույլատրվում է գրավոր մաքսային հայտարարագրումն էքսպրես փոխադրողի կողմից առաքվող այն ապրանքների մասով, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ԷԲԱՀ-ի օգտագործմամբ.
թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակի տրամադրմամբ։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Ուղևորական մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 158 որոշման մեջ՝
ա) նախաբանը «105-րդ հոդվածի 5-րդ կետին,» բառերից հետո լրացնել «, 109-րդ հոդվածի 5-րդ կետին» բառերով.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով՝
«դ) մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝ էքսպրես բեռների համար թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորական մաքսային հայտարարագիրը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակի տրամադրմամբ.
ե) Սույն որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորական մաքսային հայտարարագրի լրացման կարգը՝ էքսպրես բեռների համար ուղևորական մաքսային հայտարարագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով լրացնելու կանոնների մասով, կիրառվում է 2020 թվականի փետրվարի 1-ից։»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Անձնական օգտագործման այն ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի մասին, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորական մաքսային հայտարարագրի օգտագործմամբ» թիվ 185 որոշման 2-րդ կետը լրացնել «կամ մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝ մաքսային մուտքի օրդերի հիման վրա» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|