Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
14.01.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
14.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2020 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Փոփոխություն կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 222 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման եւ բաշխման վերաբերյալ հաշվետվության ձևում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն (2) ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հունվարի 14-ի

 թիվ 7 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ հաշվետվության ձևում կատարվող

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ հաշվետվության ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 222 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հունվարի 14-ի

թիվ 7 որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 _______________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի անվանումը)

 

ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ

 

«__» ______________ 20___ թվականի

 

 

Ցուցանիշի անվանումը

Գումարը

մեկ օրվա

տարվա սկզբից

1

2

3

Բաժին 1. Անդամ պետության ազգային արժույթով

1. Ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվեգրվել են անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին

   

2. Հաշվետու օրը անդամ պետության լիազորված մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված գումարները, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

2.1. կանխավճարների

   

2.2. արտահանման մաքսատուրքերի, հարկերի եւ վճարների, ինչպես նաեւ այլ վճարումների

   

3. Ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք հաշվանցվել են հաշվետու օրը պարտքի մարման դիմաց

   

4. Ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք հաշվանցվել են ընթացիկ օրը պարտքի մարման դիմաց

   

5. Ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք վերադարձվել են հաշվետու օրը

   

6. Ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք ենթակա են վերադարձի ընթացիկ օրը

   

7. Հաշվետու օրն ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված՝ ներմուծման մաքսատուրքերի վերադարձվելիք գումարները

   

8. Անդամ պետությունների միջեւ բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

8.1. Հայաստանի Հանրապետության բյուջե

8.2. Բելառուսի Հանրապետության բյուջե

8.3. Ղազախստանի Հանրապետության բյուջե

8.4. Ղրղզստանի Հանրապետության բյուջե

8.5. Ռուսաստանի Դաշնության բյուջե

   

9. Բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք փոխանցվել են մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, ընդամենը՝

   

այդ թվում*՝

   

9.1. Հայաստանի Հանրապետության

   

9.2. Բելառուսի Հանրապետության

   

9.3. Ղազախստանի Հանրապետության

   

9.4. Ղրղզստանի Հանրապետության

   

9.5. Ռուսաստանի Դաշնության

   

10. Անդամ պետության բյուջե մուտքագրված եկամտի այն գումարները, որոնք ստացվել են այդ անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվից փոխանցված ներմուծման մաքսատուրքերի բաշխումից

   

11. Բաշխված ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնց փոխանցումը մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին կասեցվել է, ընդամենը՝

   

այդ թվում*՝

   

11.1. Հայաստանի Հանրապետության

   

11.2. Բելառուսի Հանրապետության

   

11.3. Ղազախստանի Հանրապետության

   

11.4. Ղրղզստանի Հանրապետության

   

11.5. Ռուսաստանի Դաշնության

   

Բաժին 2. Մյուս անդամ պետությունների ազգային արժույթներով*

12. Անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքերի գումարները.

-

-

12.1. Հայաստանի Հանրապետությունից՝ դրամ, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

12.1.1. ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված այն եկամուտները, որոնք մուտքագրվել են անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին

   

12.1.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելու դեպքում անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին կետանցի դիմաց մուտքագրված տոկոսագումարը**

   

12.2. Բելառուսի Հանրապետությունից՝ բելառուսական ռուբլի, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

12.2.1. ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված այն եկամուտները, որոնք մուտքագրվել են անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին

   

12.2.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելու դեպքում անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին կետանցի համար մուտքագրված տոկոսագումարը**

   

12.3. Ղազախստանի Հանրապետությունից՝ տենգե՝ ընդամենը՝

   

այդ թվում՝

   

12.3.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված այն եկամուտները, որոնք ստացվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխումից

   

12.3.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելու դեպքում անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին կետանցի համար մուտքագրված տոկոսագումարը**

   

12.4. Ղրղզստանի Հանրապետությունից՝ սոմ, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

12.4.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված այն եկամուտները, որոնք ստացվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխումից

   

12.4.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելու դեպքում անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին կետանցի համար մուտքագրված տոկոսագումարը**

   

12.5. Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուսական ռուբլի, ընդամենը՝

   

այդ թվում՝

   

12.5.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված այն եկամուտները, որոնք ստացվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխումից

   

12.5.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելու դեպքում անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին կետանցի համար մուտքագրված տոկոսների գումարը**

   

 

Նախորդ հաշվետվության ամսաթիվը

 

«__» _______ 20__ թվական

Անդամ պետության լիազորված մարմնի ղեկավար (լիազորված անձ)

___________________

(ստորագրություն)

______________________

(Ա. Ա. Հ.)

Պատասխանատու կատարող

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(հեռախոսի համար)

 

*Չի լրացվում այն անդամ պետության համար, որի լիազորված մարմնի կողմից նախապատրաստվել է հաշվետվությունը:

**«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրություն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: