Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2019 թվականի

թիվ 116

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2019 թվականի հուլիսի 9-ի

թիվ 116 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող

 

1. 14-րդ գլխի երկրորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

2. 15-րդ գլխում՝

տասներորդ պարբերությունից հանել «, ծաղիկ (որն առաջանում է կովերի ծաղիկի վիրուսից և ծաղիկի պատվաստանյութի վիրուսից)» բառերը.

տասնհինգերորդ պարբերությունում՝

առաջին նախադասությունը «բոլոր մսակերները» բառերից հետո լրացնել «(բացի ջրաքիսներից)» բառերով.

երկրորդ նախադասությունը հանել.

տասնյոթերորդ պարբերությունում «պաստերելյոզի» բառը փոխարինել «պսևդոմոնոզի» բառով.

տասնիններորդ պարբերությունում՝

«վիրուսային էնտերիտի, պարվո-» բառերը փոխարինել «պարվովիրուսային վարակների» բառերով.

լրացնել «(եթե կանխարգելման նպատակով մշակված չեն եղել դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված՝ համարժեք էֆեկտ ունեցող նյութով)» բառերով.

քսանմեկերորդ պարբերությունից հանել «, պաստերելյոզի» բառը.

քսանմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Թույլատրվում է մսակերների ներմուծումը և (կամ) տեղափոխումը, եթե անասնաբուժական սերտիֆիկատը տրամադրած անասնաբույժը հաստատում է, որ կատաղության դեմ պատվաստանյութի միջոցով իմունիտետի պահպանման՝ ավելի քան մեկ տարի կազմող ժամկետը չի լրացել, կամ եթե լաբորատոր եղանակով հաստատվում է, որ կատաղության դեմ իմունիտետի լարվածությունը կազմում է 0,5 ՄՄ/մլ-ից ոչ պակաս, ինչպես նաև կատաղության դեմ չպատվաստված՝ 3 ամիսը չլրացած շների ու կատուների ներմուծումը և (կամ) տեղափոխումը։».

քսաներկուերորդ և քսաներեքերորդ պարբերություններում «5 օրվա» բառերը փոխարինել «14 օրվա» բառերով։

3. 23-րդ գլխի հինգերորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

4. 31-րդ գլխի երրորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի),» բառերով։

5. 32-րդ գլխի երրորդ պարբերությունը «գրիպից» բառից առաջ լրացնել «թռչունների» բառով, «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

6. 33-րդ գլխի իններորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

7. 36-րդ գլխի երկրորդ պարբերությունում «գրիպից» բառը փոխարինել «թռչունների գրիպից (՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

8. 40-րդ գլխի հիսունմեկերորդ պարբերությունը և 44-րդ գլխի քսաներորդ պարբերությունը «պարտադիր հայտարարագրման» բառերից հետո լրացնել «(՝բացառությամբ վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ թռչունների գրիպի առաջացման դեպքերի)» բառերով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: