Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 831-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ» բառերը փոխարինել «Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ» բառերով.

2) «Ա․ Դանիելյան» բառերը փոխարինել «Տ․ Բաբայան» բառերով.

3) «Ա․ Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Դ. Սողոմոնյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, համալսարանի գիտական խորհրդի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով.

4) «Մ. Հովհաննիսյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու» բառերը փոխարինել «Ս. Հովսեփյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ