ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 831-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ» բառերը փոխարինել «Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ» բառերով.
2) «Ա․ Դանիելյան» բառերը փոխարինել «Տ․ Բաբայան» բառերով.
3) «Ա․ Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Դ. Սողոմոնյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, համալսարանի գիտական խորհրդի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով.
4) «Մ. Հովհաննիսյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու» բառերը փոխարինել «Ս. Հովսեփյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |