Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.08.2022-21.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.12
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 130-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 57-Ն)

1. Սահմանել.

1) Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ցանկի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներ (այսուհետ` գովազդային վահանակ) կարող են տրամադրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք)  և սույն կարգի համաձայն:

(1-ին կետը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը, որը պետք է տեղեկություններ պարունակի գովազդային վահանակների քանակի, դրանց կողմերի քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար վահանակը տրամադրելու մասին:

Վահանակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի մարզի, համայնքի (Երևանի դեպքում նաև վարչական շրջանի), անվանման, փողոցի, հասցեի (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանման, հատվածի), անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման համարի մասին:

Վահանակի մակերեսի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի վահանակի մեկ կողմի մակերեսի չափի (քառակուսի մետրով) և կողմերի երկարության (սանտիմետրով) մասին:

Վահանակի վարձավճարի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի յուրաքանչյուր կողմի արժեքի մասին` ՀՀ դրամով, ներառյալ հարկերը: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ վահանակը տրամադրելու դեպքում նշվում է վահանակի վարձավճարի արժեքը` սույն պարբերությամբ սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության, մարմնի անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարների վերաբերյալ:

3. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը (այսուհետ` ցանկ) Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում կից գրությամբ` Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ներկայացված ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մինչև սույն կետով նախատեսված վերջնաժամկետի ավարտը:

Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունը, մարմինը պետք է ներկայացնի ցանկի վերջնական տարբերակը սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով` մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

Ներկայացված ցանկից գովազդային վահանակը (վահանակները) հանելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

Այն գովազդային վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկից, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

(3-րդ կետը փոփ. 03.08.22 N 57-Ն)

4. Ցանկը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով` որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևով: Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններից, մարմիններից ստացված տեղեկությունների ցանկը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ոչ ուշ, քան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկը ներառում է նաև գովազդային վահանակի պայմանական կոդը:

6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված ձևով, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն:

Հայտի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:

(6-րդ կետը փոփ. 03.08.22 N 57-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

_________________________________________________________________________

նշվում է արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը

Հ/Հ

Վահանակի գտնվելու վայրը (նշվում է մարզի, համայնքի (Երևանի դեպքում՝ վարչական շրջանի) անվանումը, փողոցը, հասցեն (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանումը, հատվածը), անհրաժեշտության դեպքում հաշվառման համարը)

Վահանակի մակերեսը
(նշվում է վահանակի մեկ կողմի մակերեսի չափը (քառ.մ) և կողմերի երկարությունը (սմ))

Վահանակի վարձավճարը
(նշվում է նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի

յուրաքանչյուր կողմի արժեքը ՀՀ դրամով` ներառյալ հարկերը)

Նշում վահանակը Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար տրամադրելու մասին
(նշվում է ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի
յուրաքանչյուր կողմի արժեքը ՀՀ դրամով` ներառյալ հարկերը)

Կողմերի քանակը

Այլ նշումներ

Կոդ
(Լրացվում է ԿԸՀ-ի կողմից)

                 
                 
                 
                 

 

  (հավելվածը լրաց. 03.08.22 N 57-Ն)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ինչպես նաԵՎ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում ԵՎ վերելակներում տեղակայված ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 03.08.22 N 57-Ն)

________________________________________________________________________

(նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

կողմից 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել

 

Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ
մարմնի անվանումը

Գովազդային վահանակի գտնվելու վայրը և մակերեսը

Գովազդային վահանակի պայմանական կոդը
(ըստ ԿԸՀ համացանցային
կայքում ԿԸՀ-ի կողմից հրապարակված ցանկի)

1.

1.

1.

 

2.

2.

 

3.

3.

2.

1.

1.

 

2.

2.

 

3.

3.

_______________________________________________

ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների

դաշինքի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը և ստորագրությունը

 

 ____________________

  (օր, ամիս, տարեթիվ)

   (հավելվածը լրաց. 03.08.22 N 57-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 20-Ն 21.07.2023, N 130-Ն
03.08.2022, N 57-Ն 05.08.2022, N 130-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան