Գլխավոր տեղեկություն
Համար
N 1027-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1027-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 27 հասցեում գտնվող 57 789 133,1 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 374 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանու- թյունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ