ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2001 թվականի N 865
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարություն
|
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ) |
|
Ա. Թոփուզյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
|
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
|
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
|
Ռ. Գասպարյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ |
|
Ն. Ղուկասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ |
|
Ս. Մինասյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ |
|
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|