ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2019 թվականի |
թիվ 54 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը։
2. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ–տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի
I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից
1. Մանրամասնեցված տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչից (այսուհետ՝ դասակարգիչ)՝ դասակարգչի բաժինների ծածկագրերի և անվանումների, տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերի, ենթախմբերի ու տեսակների ծածկագրերի և անվանումների մասով, ներկայացված են 1–ին աղյուսակում։
Աղյուսակ 1 |
Բաժնի ծածկագիրը և անվանումը |
Խմբի ծածկագիրը և անվանումը |
Ենթախմբի ծածկագիրը և անվանումը |
Տեսակի ծածկագիրը և անվանումը |
Կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը |
Կազմակերպաիրավական ձևի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
AM |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Հայաստանի Հանրապետությունում | ||||
AM1000000 |
առևտրային կազմակերպություն | ||||
АМ1010000 |
տնտեսավարող ընկերակցություն | ||||
АМ1010100 |
լիակատար ընկերակցություն | ||||
АМ1010200 |
կոմանդիտային ընկերակցություն | ||||
AM1020000 |
տնտեսավարող ընկերություն | ||||
AM1020100 |
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
AM1020200 |
լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
АМ1020300 |
բաժնետիրական ընկերություն | ||||
AM1020301 |
բաց բաժնետիրական ընկերություն | ||||
AM1020302 |
փակ բաժնետիրական ընկերություն | ||||
AM1030000 |
անհատ ձեռնարկատեր | ||||
АМ2000000 |
կոոպերատիվ | ||||
АМ2010000 |
առևտրային կոոպերատիվ | ||||
АМ2020000 |
ոչ առևտրային կոոպերատիվ | ||||
АМ3000000 |
ոչ առևտրային կազմակերպություն | ||||
АМ3010000 |
հասարակական միավորում | ||||
АМ3020000 |
հիմնադրամ | ||||
АМ3030000 |
պետական կազմակերպություն | ||||
АМ9000000 |
Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև | ||||
BY |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Բելառուսի Հանրապետությունում | ||||
BY1000000 |
առևտրային կազմակերպություն | ||||
BY1010000 |
տնտեսավարող ընկերակցություն (ընկերություն) | ||||
BY1010100 |
լիակատար ընկերակցություն | ||||
BY1010200 |
կոմանդիտային ընկերակցություն | ||||
BY1010300 |
բաժնետիրական ընկերություն | ||||
BY1010301 |
բաց բաժնետիրական ընկերություն | ||||
BY1010302 |
փակ բաժնետիրական ընկերություն | ||||
BY1010400 |
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
BY1010500 |
լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
BY1020000 |
արտադրական կոոպերատիվ | ||||
BY1030000 |
ունիտար ձեռնարկություն | ||||
BY1030100 |
տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն | ||||
BY1030200 |
օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական) | ||||
BY1040000 |
առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում | ||||
BY1050000 |
վարձակալական ձեռնարկություն | ||||
BY1060000 |
գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն | ||||
BY2000000 |
ոչ առևտրային կազմակերպություն | ||||
BY2010000 |
սպառողական կոոպերատիվ | ||||
BY2020000 |
հասարակական, կրոնական կազմակերպություն (միավորում) | ||||
BY2020100 |
հասարակական կազմակերպություն (միավորում) | ||||
BY2020200 |
կրոնական կազմակերպություն (միավորում) | ||||
BY2030000 |
հանրապետական պետական հասարակական միավորում | ||||
BY2040000 |
հիմնադրամ | ||||
BY2050000 |
հիմնարկ | ||||
BY2060000 |
իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի միավորում | ||||
BY2060100 |
ասոցիացիա | ||||
BY2060200 |
միություն | ||||
BY2070000 |
ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում | ||||
BY2999999 |
ոչ առևտրային այլ կազմակերպություն | ||||
BYЗ000000 |
առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ | ||||
BY3010000 |
անհատ ձեռնարկատեր | ||||
BY3020000 |
Բելառուսի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպության (Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված և տեղակայված իրավաբանական անձի) ներկայացուցչություն | ||||
BY3999999 |
ուրիշ խմբավորումներում չներառված, առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված այլ սուբյեկտ | ||||
KZ |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղազախստանի Հանրապետությունում | ||||
KZ1000000 |
պետական ձեռնարկություն | ||||
KZ1010000 |
տնտեսավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն | ||||
KZ1020000 |
օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն (պետական) | ||||
KZ2000000 |
տնտեսվարող ընկերակցություն | ||||
KZ2010000 |
լիակատար ընկերակցություն | ||||
KZ2020000 |
կոմանդիտային ընկերակցություն | ||||
KZ2030000 |
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն | ||||
KZ2040000 |
լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերակցություն | ||||
KZ3000000 |
բաժնետիրական ընկերություն | ||||
KZ4000000 |
արտադրական կոոպերատիվ | ||||
KZ5000000 |
հիմնարկ | ||||
KZ6000000 |
հասարակական միավորում | ||||
KZ7000000 |
սպառողական կոոպերատիվ | ||||
KZ8000000 |
հիմնադրամ | ||||
KZ9000000 |
կրոնական կազմակերպություն | ||||
KZ0000000 |
ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում | ||||
KG |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղրղզստանի Հանրապետությունում | ||||
KG1000000 |
առևտրային կազմակերպություն | ||||
KG1010000 |
պետական ձեռնարկություն | ||||
KG1020000 |
մունիցիպալ (կոմունալ) ձեռնարկություն | ||||
KG1030000 |
տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն | ||||
KG1030100 |
բաց բաժնետիրական ընկերություն | ||||
KG1030200 |
փակ բաժնետիրական ընկերություն | ||||
KG1030300 |
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
KG1030400 |
լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
KG1030500 |
կոմանդիտային ընկերակցություն | ||||
KG1030600 |
լիակատար ընկերակցություն | ||||
KG1040000 |
կոոպերատիվը որպես առևտրային կազմակերպություն | ||||
KG1050000 |
գյուղատնտեսական կոոպերատիվ | ||||
KG1060000 |
ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես առևտրային կազմակերպություն | ||||
KG1070000 |
գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (իրավաբանական անձի կազմավորմամբ) | ||||
KG2000000 |
ոչ առևտրային կազմակերպություն | ||||
KG2010000 |
հիմնարկ | ||||
KG2020000 |
հասարակական միավորում և կրոնական կազմակերպություն | ||||
KG2030000 |
կոոպերատիվը որպես ոչ առևտրային կազմակերպություն | ||||
KG2040000 |
հասարակական հիմնադրամ | ||||
KG2050000 |
իրավաբանական անձանց միավորում (ասոցիացիա, միություն) | ||||
KG2060000 |
ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես ոչ առևտրային կազմակերպություն | ||||
KG2070000 |
Կենտրոնական բանկ | ||||
KG2080000 |
փաստաբանություն | ||||
KG3000000 |
անհատ ձեռնարկատեր | ||||
KG3010000 |
գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (առանց իրավաբանական անձի կազմավորման) | ||||
KG4000000 |
իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում | ||||
KG4010000 |
իրավաբանական անձի մասնաճյուղ | ||||
KG4020000 |
իրավաբանական անձի ներկայացուցչություն | ||||
KG9000000 |
ուրիշ խմբավորումներում չներառված այլ կազմակերպաիրավական ձև | ||||
RU |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ռուսաստանի Դաշնությունում | ||||
RU1000000 |
առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերը | ||||
RU1010000 |
տնտեսավարող ընկերակցություն | ||||
RU1010100 |
լիակատար ընկերակցություն | ||||
RU1010200 |
վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտային ընկերակցություն) | ||||
RU1020000 |
տնտեսավարող ընկերություն | ||||
RU01020100 |
բաժնետիրական ընկերություն | ||||
RU01020101 |
հանրային բաժնետիրական ընկերություն | ||||
RU01020102 |
ոչ հանրային բաժնետիրական ընկերություն | ||||
RU1020200 |
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | ||||
RU1030000 |
տնտեսավարող գործընկերություն | ||||
RU1040000 |
արտադրական կոոպերատիվ (արտել) | ||||
RU1040100 |
գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ | ||||
RU1040200 |
արտադրական կոոպերատիվ (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի) | ||||
RU1050000 |
գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն | ||||
RU1999999 |
առևտրային կազմակերպություն հանդիսացող այլ իրավաբանական անձ | ||||
RU2000000 |
ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր | ||||
RU2010000 |
սպառողական կոոպերատիվ | ||||
RU2010400 |
վարկային սպառողական կոոպերատիվ | ||||
RU2010500 |
քաղաքացիների վարկային սպառողական կոոպերատիվ | ||||
RU2010600 |
երկրորդ մակարդակի վարկային կոոպերատիվ | ||||
RU2019999 |
սպառողական կոոպերատիվի այլ ձև | ||||
RU2020000 |
հասարակական կազմակերպություն | ||||
RU2060000 |
ասոցիացիա (միություն) | ||||
RU2060100 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տնտեսական փոխգործակցության ասոցիացիա (միություն) | ||||
RU2060200 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների խորհուրդ | ||||
RU2060300 |
վարկային կոոպերատիվների միություն (ասոցիացիա) | ||||
RU2060400 |
կոոպերատիվների միություն (ասոցիացիա) | ||||
RU2060500 |
հասարակական միավորումների միություն (ասոցիացիա) | ||||
RU2060600 |
սպառողական ընկերությունների միություն | ||||
RU2060700 |
առևտրաարդյունաբերական պալատ | ||||
RU2060800 |
ֆերմերային տնտեսությունների միավորում | ||||
RU2069999 |
այլ ասոցիացիա (միություն) | ||||
RU2999999 |
ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև | ||||
RU3000000 |
առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր | ||||
RU3000100 |
իրավաբանական անձի ներկայացուցչություն | ||||
RU3000200 |
իրավաբանական անձի մասնաճյուղ | ||||
RU3000300 |
իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում | ||||
RU3000400 |
իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանում | ||||
RU3009999 |
առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների այլ կազմակերպաիրավական ձև | ||||
RU4000000 |
Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր | ||||
RU4000100 |
միջկառավարական միջազգային կազմակերպություն | ||||
RU4000200 |
ոչ կառավարական միջազգային կազմակերպություն | ||||
RU5000000 |
կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար | ||||
RU5010000 |
կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների առևտրային գործունեության համար | ||||
RU5010100 |
գյուղացիական (ֆերմերային) տնտեսության ղեկավար | ||||
RU5010200 |
անհատ ձեռնարկատեր | ||||
RU5020000 |
ձեռնարկատիրությանը չվերաբերող՝ քաղաքացիների գործունեության համար կազմակերպաիրավական ձև | ||||
RU6000000 |
առևտրային ունիտար կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր | ||||
RU6010000 |
ունիտար ձեռնարկություն | ||||
RU6010100 |
օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական ձեռնարկություններ) | ||||
RU6010101 |
դաշնային պետական ձեռնարկություն | ||||
RU6010102 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ձեռնարկություն | ||||
RU6010103 |
մունիցիպալ պետական ձեռնարկություն | ||||
RU6010200 |
տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն | ||||
RU6010201 |
դաշնային պետական ունիտար ձեռնարկություն | ||||
RU6010202 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ունիտար ձեռնարկություն | ||||
RU6010203 |
մունիցիպալ ունիտար ձեռնարկություն | ||||
RU7000000 |
ոչ առևտրային ունիտար ձեռնարկություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր | ||||
RU7000100 |
հիմնադրամ | ||||
RU7010200 |
հանրային իրավական ընկերություն | ||||
RU7010201 |
պետական կորպորացիա | ||||
RU7010202 |
պետական ընկերություն | ||||
RU7010203 |
օտարերկրյա ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպության բաժանմունք | ||||
RU7020000 |
հիմնարկ | ||||
RU7020100 |
Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հիմնարկ | ||||
RU7020101 |
դաշնային պետական ինքնավար հիմնարկ | ||||
RU7020102 |
դաշնային պետական բյուջետային հիմնարկ | ||||
RU7020103 |
դաշնային պետական հիմնարկ | ||||
RU7020200 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կողմից ստեղծված հիմնարկ | ||||
RU7020201 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ինքնավար հիմնարկ | ||||
RU7020202 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական բյուջետային հիմնարկ | ||||
RU7020203 |
Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական հիմնարկ | ||||
RU7020300 |
գիտությունների պետական ակադեմիա | ||||
RU7020400 |
մունիցիպալ կազմավորման կողմից ստեղծված հիմնարկ (մունիցիպալ հիմնարկ) | ||||
RU7020401 |
մունիցիպալ ինքնավար հիմնարկ | ||||
RU7020402 |
մունիցիպալ բյուջետային հիմնարկ | ||||
RU7020403 |
մունիցիպալ պետական հիմնարկ | ||||
RU7020500 |
մասնավոր հիմնարկ | ||||
RU7020501 |
բարեգործական հիմնարկ | ||||
RU7020502 |
հասարակական հիմնարկ | ||||
RU7999999 |
ոչ առևտրային ունիտար ձեռնարկություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև |
2. Մանրամասնեցված տեղեկությունները դասակարգչից այն լրացուցիչ հատկանիշների մասով, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերն ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, մասնակցության ձևերը կապիտալում և կառավարման ձևերը (1-3 ֆասետներ), ներկայացված են համապատասխանաբար 2-4 աղյուսակներում։
Աղյուսակ 2 |
Ֆասետ 1. Տնտեսավարման սուբյեկտի
քաղաքացիաիրավական կարգավիճակը
Ծածկագիրը |
Անվանումը |
1 |
իրավաբանական անձ |
2 |
ֆիզիկական անձ |
5 |
տեղական միավոր |
6 |
իրավաբանական անձ (տնտեսավարող դուստր ընկերություն) |
7 |
իրավաբանական անձ (տնտեսավարող կախյալ ընկերություն) |
Աղյուսակ 3 |
Ֆասետ 2. Կապիտալում մասնակցության ձևերը
Ծածկագիրը |
Անվանումը |
3 |
ԱՊՀ երկրների օտարերկրյա մասնակցությունը |
4 |
ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը |
5 |
ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը |
6 |
ԱՊՀ երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն |
7 |
ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն |
8 |
ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն |
9 |
միջազգային կազմակերպություն |
Աղյուսակ 4 |
Ֆասետ 3. Կառավարման ձևերը
Ծածկագիրը |
Անվանումը |
1 |
Հոլդինգ |
2 |
Կոնցեռն |
3 |
Կորպորացիա |
3. 2-4 աղյուսակներում սահմանված հատկանիշները կարող են կիրառվել տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի լրացուցիչ բնութագրերի ծածկագրման համար՝ այն դիրքերի համար, որոնք նախատեսված են դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում։
II. Դասակարգչի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
2049 |
2 |
Տեսակը |
2՝ դասակարգիչ |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ |
4 |
Հապավումը |
ԿԻՁԴ |
5 |
Նշագիրը |
ՄԴ 049-2019 |
6 |
Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի -ի թիվ որոշում |
7 |
Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի -ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից |
8 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
դասակարգիչը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկությունների դասակարգման և ծածկագրման համար |
12 |
Անոտացիա (կիրառության ոլորտը) |
տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում և այլ ոլորտներում |
13 |
Առանցքային բառերը |
կազմակերպաիրավական ձև, ԿԻՁ, տնտեսավարման ձև |
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
բոլոր ոլորտները |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ չեն կիրառվել |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը |
1՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչն ունի անալոգներ 1՝ ОКРБ (ԲՀՀԴ) 019-2013. Բելառուսի Հանրապետության «Կազմակերպաիրավական ձևեր» համապետական դասակարգիչը (հաստատված է Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 55 որոշմամբ)։ 1՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի պետական դասակարգիչը։ |
1՝ ГК (ՊԴ) 004-1997. Ղրղզստանի Հանրապետության «Տնտեսավարող սուբյեկտների կազմակերպաիրավական ձևեր» պետական դասակարգիչը։ 1՝ ОК (ՀԴ)028-2012. Համառուսաստանյան կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը (հաստատված է Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 505–ստ հրամանով) | ||
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
4՝ դասակարգման համակցված մեթոդ: Օբյեկտների դասակարգման ժամանակ կիրառվում է դասակարգման ստորակարգային (դասակարգման աստիճանների թիվը 4) և ֆասետային մեթոդների համադրությունը։ |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկատուի (դասակարգչի) վարման կենտրոնացված ընթացակարգը՝ հավելվածի համաձայն սահմանված կարգով |
19 |
Կառուցվածքը |
դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
սույն դասակարգչից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
դասակարգչի տվյալների վերանայումն անհրաժեշտ է իրականացնել տարին առնվազն 1 անգամ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղում տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում |
24 |
Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը
4. Սույն բաժինը սահմանում է դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների ոլորտները և դրանց ձևավորման կանոնները։
5. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են 5–րդ աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝
վավերապայմանի արժեքի ոլորտ՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
6. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ 5 |
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի ոլորտը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | |||||||
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1.. * | |||||||
1.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2} |
անդամ պետության ալֆա–2 ծածկագիրը ձևավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան |
1 | |||||||
1.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի անվանումը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 300 |
ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով` ISO 3166-1 ստանդարտին համապատասխան |
1 | |||||||
1.3 Դասակարգչի բաժնում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||||
1.3.1 Խմբի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} |
ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ |
1 | |||||||
1.3.2 Խմբի անվանումը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով |
1 | |||||||
1.3.3 Դասակարգչի խմբում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||||
1.3.3.1 Ենթախմբի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} |
ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ |
0..1 | |||||||
1.3.3.2 Ենթախմբի անվանումը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով |
0..1 | |||||||
1.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..* | |||||||
1.3.3.3.1 Տեսակի ծածակագիրը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} |
ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ |
1 | |||||||
1.3.3.3.2 Տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով |
1 | |||||||
1.3.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի որոշակի տեսակի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..* | |||||||
*.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7} |
ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ |
1 | |||||||
*.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի անվանումը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով |
1 | |||||||
*.7 Տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | |||||||
*.1. Գործողության սկզբի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողությունն սկսելու ամսաթվին |
1 | |||||||
*.2 Տեղեկություններ սկիզբը կանոնակարգող ակտի մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտերով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | |||||||
*.2.1 Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | |||||||
*.2.2 Ակտի համարը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | |||||||
*.2.3 Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | |||||||
*.3 Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին (գործողության վերջին օրը) |
0..1 | |||||||
*.4 Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | |||||||
*.4.1 Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | |||||||
*.4.2 Ակտի համարը |
պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | |||||||
*.4.3 Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի վարման և կիրառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) վարման և կիրառման առանձնահատկությունները որոշելու, ինչպես նաև դրա մշակման և վարման ժամանակ դասակարգման ու ծածկագրման մեթոդների կիրառման յուրահատկության նկարագրումն ու սահմանումը մանրամասնելու նպատակներով։
2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ազգային դասակարգիչ՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտով.
ընդհանրացված ցանկ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ցանկ, որը ձևավորվել է ազգային դասակարգչի և (կամ) այդ անդամ պետության օրենսդրության վերլուծության արդյունքներով.
անցումային աղյուսակ՝ աղյուսակ, որը սահմանում է համապատասխանություն ազգային դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) և դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) միջև.
Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության մարմինների այն ակտերով սահմանված իմաստներով, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին։
II. Դասակարգման մեթոդը
3. Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման նպատակով կիրառվում է կոմբինացված մեթոդը:
4. Դասակարգումն իրականացվում է հետևյալ դասակարգման հատկանիշների կիրառման հիման վրա՝
1) տարածաշրջանային հատկանիշ (Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ծածկագիրը).
2) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ.
3) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ.
4) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ.
5) տնտեսավարման կազմակերպաիրավական ձև։
5. «Տարածաշրջանային հատկանիշ (անդամ պետության ծածկագիրը)» դասակարգման հատկանիշով սահմանվում է դասակարգչի բաժինը և այն համապատասխանում է այն անդամ պետությանը, որի օրենսդրությամբ սահմանվել է դասակարգչի մեջ ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։
6. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը։
7. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը։
8. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը։
9. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձև» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։
10. Դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի համար որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ կարող է սահմանվել հետևյալ բնութագրերի իմաստը՝
տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակը,
կապիտալում մասնակցության ձևը,
կառավարման ձևը։
III. Ծածկագրման մեթոդը
11. Դասակարգման օբյեկտների ծածկագրման նպատակով կիրառվում է հաջորդական մեթոդը:
12. Դասակարգման օբյեկտի ծածկագիրը բաղկացած է 9 կարգերից, որում.
1-ին և 2-րդ կարգերը պարունակում են ISO 3166-1 ստանդարտին համապատասխան՝ անդամ պետության երկտառ ծածկագիր,
3-րդ կարգը պարունակում է տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խմբի թվային ծածկագիր,
4-րդ և 5-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախմբի երկնիշ թվային ծածկագիր,
6-րդ և 7-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակի ծածկագիր,
8-րդ և 9-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի երկնիշ թվային ծածկագիր և ձևավորվում են ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ։
13. Որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ նշված օբյեկտները, սույն կարգի 10-րդ կետին համապատասխան, ծածկագրվում են հաջորդական մեթոդի կիրառման հիման վրա։
Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։
Ղրղզստանի Հանրապետության համար կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։
Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի կառավարման ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։
14. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները կատարելիս անհրաժեշտ է՝
1) սահմանել ներառվող դասակարգման օբյեկտի պատկանելությունը դասակարգչի որոշակի բաժնին.
2) անդամ պետության օրենսդրության վերլուծության հիման վրա սահմանել՝
դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերից մեկին, որը սահմանված է սույն կարգի 1-ին աղյուսակին համապատասխան.
դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ենթախմբերից մեկին (առկայության դեպքում).
դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակներից մեկին (առկայության դեպքում).
դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերից մեկին (առկայության դեպքում).
3) մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում լայն կիրառում չունեցող՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը ներառել տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձևի համապատասխան դիրքում կամ ավելի բարձր մակարդակ ունեցող դիրքում.
4) հաշվի առնելով 1-3-րդ քայլում սահմանված համապատասխանությունները՝ անցկացնել դասակարգման օբյեկտի ծածկագրում՝ կիրառելով հաջորդական մեթոդը։
Աղյուսակ 1 |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման խմբերը
Անդամ պետության անվանումը |
Դասակարգման խմբերը | |
անվանումը |
ծածկագիրը | |
Հայաստանի Հանրապետություն |
առևտրային կազմակերպություն |
1 |
կոոպերատիվ |
2 | |
ոչ առևտրային կազմակերպություն |
3 | |
Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում |
9 | |
Բելառուսի Հանրապետություն |
առևտրային կազմակերպություն |
1 |
ոչ առևտրային կազմակերպություն |
2 | |
առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ |
3 | |
Ղազախստանի Հանրապետություն |
պետական ձեռնարկություն |
1 |
տնտեսավարող ընկերակցություն |
2 | |
բաժնետիրական ընկերություն |
3 | |
արտադրական կոոպերատիվ |
4 | |
հիմնարկ |
5 | |
հասարակական միավորում |
6 | |
սպառողական կոոպերատիվ |
7 | |
հիմնադրամ |
8 | |
կրոնական միավորում |
9 | |
ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում |
0 | |
Ղրղզստանի Հանրապետություն |
առևտրային կազմակերպություն |
1 |
ոչ առևտրային կազմակերպություն |
2 | |
անհատ ձեռնարկատեր |
3 | |
իրավաբանական անձանց առանձնացված ենթաբաժանմունք |
4 | |
Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում |
9 | |
Ռուսաստանի Դաշնություն |
առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
1 |
ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
2 | |
առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
3 | |
Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
4 | |
տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար |
5 | |
առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
6 | |
ոչ առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը |
7 |
15. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողությունների կատարման օրինակները ներկայացված են սույն կարգի 2–րդ աղյուսակում:
Աղյուսակ 2 |
Դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները (օրինակներ)
Դասակարգման օբյեկտի անվանումը |
Տարածաշրջանային խումբ |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը |
Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը |
Դասակարգման օբյեկտի ծածկագիրը |
բաց բաժնետիրական ընկերություն |
Հայաստանի Հանրապետություն (AM) |
առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) |
տնտեսավարող ընկերություն (ծածկագիր 02) |
բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 03) |
բաց բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 01) |
АМ1020301 |
լիակատար ընկերակցություն |
Բելառուսի Հանրապետություն (BY) |
առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) |
տնտեսավարման ընկերակցություն (ընկերություն)(ծածկագիր 01) |
լիակատար ընկերակցություն (ծածկագիր 01) |
(ծածկագիր 00) |
BY1010100 |
տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն |
Ղազախստանի Հանրապետություն (KZ) |
պետական ձեռնարկություն (ծածկագիր 1) |
տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն (ծածկագիր 01) |
(ծածկագիր 00) |
(ծածկագիր 00) |
KZ1010000 |
փակ բաժնետիրական ընկերություն |
Ղրղզստանի Հանրապետություն (KG) |
առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1) |
տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն (ծածկագիր 03) |
փակ բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 02) |
(ծածկագիր 00) |
KG1030200 |
անհատ ձեռնարկատեր |
Ռուսաստանի Դաշնություն (RU) |
կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (իրավաբանական անձանց) գործունեության համար (ծածկագիր 5) |
կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների առևտրային գործունեության համար (ծածկագիր 01) |
անհատ ձեռնարկատեր (ծածկագիր 02) |
(ծածկագիր 00) |
RU5010200 |
IV. Դասակարգչի վարման կարգը
16. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է հետևյալ դեպքերում.
Միության կազմի մեջ նոր պետություն ընդգրկելիս,
անդամ պետության օրենսդությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները փոփոխելիս։
17. Միության կազմում նոր պետության ընդգրկվելու դեպքում, հաշվի առնելով այդ պետության օրենսդրության վերլուծությունը, անհրաժեշտ է ձևավորել ընդհանրացված ցանկ և ապահովել դրանում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրումը՝ սույն կարգի 14-րդ կետին համապատասխան։
18. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի և (կամ) դրանց դասակարգումն երի փոփոխման դեպքում անդամ պետության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ փոխգործակցության համար լիազորված մարմինը կամ անդամ պետության՝ ազգային դասակարգչի վարման համար պատասխանատու մարմինը (կազմակերպությունը) փոփոխությունները հաստատելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրանց մասին Հանձնաժողովին՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝
այն նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որին համապատասխան փոփոխվել են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները, այդ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ինչպես նաև փոփոխությունների բովանդակությունը.
ազգային դասակարչի մեջ ներառված, հանված, փոփոխված դիրքերը (դրա առկայության դեպքում).
լրացուցիչ հատկանիշները, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերը՝ ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, կապիտալում մասնակցության ձևերը և կառավարման ձևերը (առկայության դեպքում)։
19. Հանձնաժողովը, հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության փոփոխության և ներկայացված տեղեկությունների վերլուծությունը, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում ընդհանրացված ցանկում՝ դասակարգման առանձին օբյեկտները ներառելու, հանելու, փոփոխելու մասով, ինչպես նաև դասակարգչի I բաժնի 2-4-րդ աղյուսակների համաձայն սահմանված ցանկերում՝ անհրաժեշտության դեպքում։
20. Ընդհանրացված ցանկը ձևավորելուց (փոփոխելուց) հետո անհրաժեշտ է կատարել ընդհանրացված ցանկում նոր ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողություններ՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ դասակարգչի և այն անցումային աղյուսակի մեջ, որն օգտագործվում է որպես դասակարգչի տեղեկատու նյութ։
21. Դասակարգչի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում, այդ թվում՝ դասակարգչի I բաժնի 2-4–րդ աղյուսակներին համաձայն սահմանված ցանկերում, պետք է ապահովված լինի ավելի վաղ սահմանված՝ դիրքերի ծածկագրերի անփոփոխությունը։
V. Դասակարգչի կիրառման առանձնահատկությունները
22. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 10-րդ կարգում։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը չի նշվում, 10-րդ կարգում դրվում է «0» թիվը։
23. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ, թույլատրվում է նշել կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 11-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը չի նշվում, 11-րդ կարգում դրվում է «0» թիվը։
24. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել կառավարման ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կառավարման ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 12-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կառավարման ձևի ծածկագիրը չի նշվում, 12-րդ կարգում դրվում է «0» թիվը։
25. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունները էլեկտրոնային տեսքով ձևավորելիս ծածկագրի 10-12-րդ կարգերում դրվում են «000» թվերը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2023, թիվ 64 | 18.06.2023, թիվ 54 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|