Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2019 թվականի

թիվ 65

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կատարման մշտադիտարկման արդյունքներն այն մասով, որը վերաբերում է անդամ պետությունների կողմից արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների նկատմամբ պարտավորությունների կատարմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման ուղղությունները որոշելիս ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների մասով հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության, ինչպես նաև Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների անցկացման և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 3 հավելված) կատարման համար, և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: