Գլխավոր տեղեկություն
Համար
N 537-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 537-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 14-ի

«Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 274-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 537-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 274-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2

ՀՎՀՀ՝ 07610657

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Տավուշի մարզ, քաղ.Դիլիջան, Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

132 083 860 դրամ, որից 30 658 360 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը - 132 083 860 դրամ, այդ թվում՝

1. Ծառայությունների ձեռքբերում - 2 425.0 հազար դրամ:

2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում - 2 760.0 հազար դրամ:

3. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում - 5 328.4 հազար դրամ:

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 22 905.0 հազար դրամ:

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 3 855.0 հազար դրամ:

6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 7 306.0 հազար դրամ:

7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում - 12 390.9 հազար դրամ:

8. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 75 113.56 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 425.0 հազար դրամ, այդ թվում`

1.1. առողջության ապահովագրական ծախսեր - 2 425.0 հազար դրամ:

2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 760.0 հազար դրամ, այդ թվում՝

2.1. արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար - 1 500.0 հազար դրամ (30 հատ).

2.2. արտադրական հատուկ հագուստ գիտական բաժնի աշխատակիցների համար - 360.0 հազար դրամ (6 հատ).

2.3. կիսաճտքավոր կոշիկներ - 900.0 հազար դրամ (36 զույգ).

3. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5 328.4 հազար դրամ, այդ թվում՝

3.1. գարի - 888.0 հազար դրամ (4800 կգ).

3.2. եգիպտացորեն - 624.0 հազար դրամ (3200 կգ).

3.3. գազար - 315.0 հազար դրամ (1260 կգ).

3.4. բազուկ - 315.0 հազար դրամ (1260 կգ).

3.5. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար - 470.4 հազար դրամ (1680 կգ),

3.5. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար - 500.0 հազար դրամ (2000 կգ),

3.6. չոր կեր - 2160.0 հազար դրամ (18000 կգ).

3.7. հանքային ֆոսֆատային պարարտանյութեր - 56.0 հազար դրամ (140 կգ):

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 22 905.0 հազար դրամ, այդ թվում`

4.1. սեղմված բնական գազ - 6 000.0 հազար դրամ (20000 կգ).

4.2. բենզին «Ռեգուլյար» - 7 470.0 հազար դրամ (15000 լիտր).

4.3. դիզելային վառելիք - 5 506.8 հազար դրամ (8472 լիտր).

4.4. շարժիչի յուղեր, կիսասինթետիկ - 525.0 հազար դրամ (150 լիտր).

4.5. շարժիչի յուղեր, հանքային - 420.0 հազար դրամ (150 լիտր).

4.6. շարժիչի յուղեր, սինթետիկ - 240.0 հազար դրամ (50 լիտր).

4.7. հակասառեցուցիչ նյութեր - 150.0 հազար դրամ (100 լիտր).

4.8. կապարաթթվային կուտակիչներ, 75Ա - 67.2 հազար դրամ (2 հատ).

4.9. կապարաթթվային կուտակիչներ, 90Ա - 158.0 հազար դրամ (4 հատ).

4.10. կապարաթթվային կուտակիչներ, 190Ա - 308.0 հազար դրամ (4 հատ).

4.11. գյուղատնտեսական մեքենաների անիվներ, 15.5R38 - 500.0 հազար դրամ (2 հատ).

4.12. ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 - 660.0 հազար դրամ (20 հատ).

4.13. ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 - 600.0 հազար դրամ (12 հատ).

4.14. ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 - 300.0 հազար դրամ (4 հատ):

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 855.0 հազար դրամ, այդ թվում`

5.1. արևային վահանակներ - 350.0 հազար դրամ (5 հատ).

5.2. դյուրակիր համակարգիչ - 450.0 հազար դրամ (1 հատ).

5.3. օպերատիվ հիշողության քարտեր - 35.0 հազար դրամ (1 հատ).

5.4. սնուցման մարտկոց - 315.0 հազար դրամ (7 հատ).

5.5. բազմաֆունկցիոնալ սարք՝ լազերային - 360.0 հազար դրամ (2 հատ).

5.6. էլեկտրաէներգիայի հոսանքափոխարկիչ - 75.0 հազար դրամ (5 հատ).

5.7. թվային տեսաձայնագրիչներ - 150.0 հազար դրամ (2 հատ).

5.8. ներքին կապի (ինտերկոմ) սարքեր - 490.0 հազար դրամ (10 հատ).

5.9. հեռահաղորդակցման սարքեր - 80.0 հազար դրամ (10 հատ).

5.10. անվտանգության տեսախցիկներ - 1 500.0 հազար դրամ (10 հատ).

5.11. ցանցային բաժանարար - 50.0 հազար դրամ (5 հատ):

6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 7 306.0 հազար դրամ, այդ թվում`

6.1. լապտերներ - 96.0 հազար դրամ (6 հատ).

6.2. լուսարձակ` մետալոհալոգենային լամպով, 250 ՎՏ, 220 Վ - 100.0 հազար դրամ (5 հատ).

6.3. ռացիաներ - 200.0 հազար դրամ (1 հատ).

6.4. անցակետային հսկողության սարքեր - 5 000.0 հազար դրամ (1 հատ).

6.5. հրդեհի մարման ձեռքի գործիքներ - 600.0 հազար դրամ (10 հատ).

6.6. հեռադիտակներ - 960.0 հազար դրամ (4 հատ).

6.7. գազի բալոններ - 250.0 հազար դրամ (1 հատ).

6.8. արկղեր - 100.0 հազար դրամ (5 հատ):

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր - 2 425.0 հազար դրամ

  • Առողջության ապահովագրական ծախսեր - 2 425.0 հազար դրամ:
  • 12.

    Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

    կազմակերպությունների հետ

    Շրջակա միջավայրի նախարություն

    13.

    Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

    նկարագրությունը

    Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

    »:

     

    Հայաստանի Հանրապետության
    փոխվա
    րչապետ

    Հ. ՄաթևոսՅԱՆ

     

     

    26.07.2022

    ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

    ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ