Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2019-12.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2019 թվականի

թիվ 2

քաղ. Երևան

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրականացմամբ հետաքրքրվածությունը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Սկսել «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրականացումը:

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:

3. Սահմանել, որ՝

նախագծի իրականացմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.

2019-2020 թվականներին նախագծի ֆինանսավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

հաստատել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը և դրա ղեկավարին.

հաստատել նախագծի տեխնիկական առաջադրանքը:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` մեկամսյա ժամկետում`

սահմանել նախագծի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինները (կազմակերպությունները) և դրանց մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.

Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ` նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար.

սահմանել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներին:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ուսումնասիրել ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման և արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցին դրանց միացման ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ ստանալու համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ փաստաթղթեր ներկայացնելու հարցը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի

թիվ 2 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի

 

Բաժին

Բովանդակությունը

1. Նախագծի անվանումը

Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց)

2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները

նախագծի նպատակներն են՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակով.
խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում.
միջանցիկ գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և պետական իշխանության մարմինների պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծում.
արտադրական շղթաների մոդելավորում և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնվածության ապահովում.
նորարարական գործընթացների խթանում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով.
անդամ պետությունների և երրորդ երկրների միջազգային թվային էկոհամակարգերի օգտագործմամբ արդյունաբերության սուբյեկտների արտադրանքի առաջխաղացման հնարավորություն:
Նախագծի իրականացման արդյունքում կապահովվի հասանելիություն անդամ պետությունների տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմին (այդ թվում՝ կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի, ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների ներառման հաշվին) և այն համախմբված տեղեկատվության մեծ ծավալին, որն անհրաժեշտ է տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում է աջակցություն՝ արդյունաբերական կոոպերացիային և տեխնոլոգիաների փոխանցմանը:
Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս համատեղ խնդիրների լուծման գործընթացում սիներգետիկ ազդեցության ապահովում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածության ընդլայնում և թվային ճեղքվածքի հաղթահարում, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայրի զարգացում:
Նախագծի առանցքային արդյունքներն են՝
նախագծի բարձրամակարդակ պլանի իրականացում (այսուհետ՝ բարձրամակարդակ պլան).
եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների ստեղծում:
Պետք է ապահովվեն բազային սցենարի հետևյալ ցուցանիշները:
Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)`
I փուլ (2019 թ. II եռամսյակ - 2019 թ. IV եռամսյակ) ՝ 17,3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.
II փուլ (2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ) ՝ 64,3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.
2024 թվականին՝ 134,7 հազ. տնտեսավարող սուբյեկտ:
Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, պահանջարկի մասին) (բազային սցենար)՝
I փուլ (2019 թ. II եռամսյակ - 2019 թ. IV եռամսյակ) ՝ 35,0 հազ. միավոր.
II փուլ (2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ) ՝ 128,3 հազ. միավոր.
2024 թվականին՝ 258,6 հազ. միավոր:
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը՝

Սցենար

Պայմանագրերի թիվը (հատ)

Փուլ I

Փուլ II

2024 թվական

Բազային

148

1 501

2 562

Լավատեսական

297

3 003

5 124

Հոռետեսական

<5

15

25

Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում հավելաճը)՝

Սցենար

Գործարքների ծավալը (մլն ռուբլի)

Փուլ I

Փուլ II

2024 թվական

Բազային

3 780,0

38 616,3

78 117,2

Լավատեսական

7 560,0

77 232,5

156 234,3

Հոռետեսական

37,8

386,1

781,2

Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները:

Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝

եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում.

տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի և առաջարկի մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում:

Բազային վերլուծական ծառայություններ՝

անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մոնիթորինգի ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ.

արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» երկրատեղեկատվական ծառայություն).

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki):

Ազգային ծառայություններ՝

տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ.

արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության միջոցառումների ծառայություն-նավիգատոր.

արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և հոմոլոգացման ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն:

Ծառայություն մատուցողների ծառայությունները՝

սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն.

կոոպերացիոն շղթաների ստեղծման ծառայություն.

բանկային ուղեկցման ծառայություն.

պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն.

տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ.

ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների առևտրի հարթակ (մարքեթփլեյս).

ճյուղային և միջազգային հենանշում (բենչմարքինգ).

տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն, տվյալների փոխանակում (EDI).

պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական նախագծերում ներդրումների մասին պայմանագրերի կնքման ծառայություն.

երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն.

արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն:

Ազգային բաղադրիչի օպերատորի և (կամ) ազգային ծառայություն մատուցողի կողմից կոնկրետ ծառայության տրամադրման մասին որոշումը կայացվում է ազգային մակարդակով:

3. Նախագծի շրջանակները

նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունն ապահովելու համար:

Այդ նպատակով նախատեսվում է՝

տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, դրանց պահանջարկի և առաջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում.

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում և (անհրաժեշտության դեպքում) վերափոխում (ռեինժինիրինգ).

տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում և, անհրաժեշտության դեպքում, վերափոխում (ռեինժինիրինգ).

արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող (մասնավորապես՝ ֆինանսական) գործընթացների թվայնացում.

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մոնիթորինգի և դրա մասին տեղեկատվության վերլուծության գործիքների ստեղծում:

Եվրասիական ցանցը նաև տրամադրելու է հասանելիություն արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառութային ծառայություններին, ինչպես նաև հետագայում կարող է ընդլայնվել և զանազանվել ֆինանսական, լոգիստիկ, մաքսային և այլ այնպիսի ծառայություններ տրամադրող ծառայություններով, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս:

Եվրասիական ցանցը նախատեսելու է երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրացման մեխանիզմներ՝ երրորդ պետությունների ծառայությունների, ծառայություն մատուցողների, ազգային բաղադրիչների մակարդակով, ինչպես նաև՝ երրորդ երկրների թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմներ:

Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝

երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրացման գործնականում իրականացումը՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայություն մատուցողների, ազգային բաղադրիչների մակարդակով.

ռազմատեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիան.

անձնական տվյալների մշակումը և պահպանումը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում.

ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգումն ազգային մակարդակով ծառայությունների միացման դեպքում:

Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումն իրականացվում է ծառայություն մատուցողների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի շրջանակներում:

4. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր

եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունությունը.

ծրագրային-տեխնիկական միջոցների և ենթակառուցվածքների գնման (վարձակալության) թանկացման հետ կապված տնտեսական (առևտրային) ռիսկեր.

անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին որոշումների երկարատև բացակայության ռիսկեր.

ֆինանսական ռիսկեր.

հարկային ռիսկեր.

մաքսասակագնային կարգավորման հարցեր.

քաղաքական ռիսկեր:

Նախագծի սահմանափակումները՝

անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն. այլ եվրասիական թվային նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների հետ կապը՝ դրանց սինխրոնացման անհրաժեշտությունը և իրականացման հնարավոր ուշացումը հաշվի առնելով

5. Նախագծի իրականացման ժամկետները

առաջին փուլ՝ 2019 թ. II եռամսյակ - 2019 թ. IV եռամսյակ.

երկրորդ փուլ՝ 2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ:

6. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխում

Եվրասիական ցանցի մասնակիցներ՝

Հանձնաժողով.

ցանցի օպերատոր.

անդամ պետությունների լիազորված մարմիններ.

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ.

ծառայություն մատուցողներ.

սուբկոնտրակտացիայի և ծառայությունների փոխանցման կենտրոններ.

տնտեսավարող սուբյեկտներ:

Անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների ցանկ (սուբկոնտրակտացիա)՝

Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն.

Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (համակարգող): Արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման մասով լիազորությունները պատվիրակված են Ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության բելառուսական հիմնադրամին.

Ղազախստանի Հանրապետություն՝ ««NADLoC» տեղական բովանդակության զարգացման ազգային գործակալություն» բաժնետիրական ընկերությունը (Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությանը ենթակա կազմակերպություն).

Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտե.

Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն (համակարգող): Եվրասիական ցանցի ազգային մասի ձևավորման և վարման լիազորությունները պատվիրակված են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացման հիմնադրամին:

Անդամ պետություններում լիազորված մարմինների և կազմակերպությունների ցանկ (տեխնոլոգիաների փոխանցում)՝

Հայաստանի Հանրապետություն՝ ներկայում առկա չէ.

Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտե (ազգային մակարդակով ընդհանուր համակարգում), Տեխնոլոգիաների փոխանցման հանրապետական կենտրոն (տեխնոլոգիաների փոխանցման հարցեր).

Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության տեխնոլոգիական զարգացման ազգային գործակալություն.

Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտե.

Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացման հիմնադրամ

7. Նախագծի վերաբերյալ հաշվետվութուններ

մոնիթորինգ անցկացնելու մասով հիմնական գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մոնիթորինգի ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝

Միության անդամներին տրամադրվող եռամսյակային հաշվետվություն.

նախագծի իրականացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ ծրագրված արդյունքների ապահովման գնահատմամբ.

հաշվետվություններ՝ ըստ համակարգող խմբի հարցումների.

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայություն մատուցողների հաշվետվություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին

8. Սեփականության իրավունքը

եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Հանձնաժողովն է:

Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը պատկանելու է անդամ պետությունների իրավասությանը: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայություն մատուցողներին:

9. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները

Նախագծի ֆինանսավորման հարցերը կսահմանվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ՝ նախագծի տեխնիկական առաջադրանքի հաստատումից հետո:

Նախագծի ֆինանսավորման նախնական կողմնորոշիչ մոդելը՝

նախագծի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին՝ պետական մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ՝

Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով՝ Միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում՝ մինչև 152,44 մլն ռուբլու չափով (մոտավորապես), այդ թվում՝

2019 թվականին՝ մինչև 97,58 մլն ռուբլի (մոտավորապես).

2020 թվականին՝ մինչև 54,86 մլն ռուբլի (մոտավորապես).

անդամ պետությունների բյուջեների միջոցներ՝ մինչև 77,67 մլն ռուբլի (մոտավորապես).

ծառայություն մատուցողների միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես):

Ֆինանսական մոդելում ներդրված է բարձրամակարդակ պլանի միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ այնպիսի բազային բաղադրիչի ստեղծումը, որն օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետության կողմից հարցման դեպքում բաղադրիչը լիցենզիոն համաձայնագրով անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ միացվելու համար.

այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 52,44 մլն ռուբլի).

ազգային բաղադրիչների միացման իրականացում (մինչև 30,00 մլն ռուբլի՝ 7,50 միլիոնական ռուբլի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար):

Անդամ պետությունների բյուջեների միջոցներ (77,67 մլն ռուբլի)՝ ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման և եվրասիական ցանցին միացման համար, այդ թվում՝ ըստ անդամ պետությունների (համաձայն ռուբլու համարժեքով գնահատմանը)՝

Հայաստանի Հանրապետություն՝ 9,05 մլն ռուբլի.

Բելառուսի Հանրապետություն՝ 23,35 մլն ռուբլի.

Ղազախստանի Հանրապետություն՝ 8,00 մլն ռուբլի.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 6,37 մլն ռուբլի.

Ռուսաստանի Դաշնություն՝ 30,90 մլն ռուբլի:

Անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին ֆինանսավորման նպատակահարմարության, ծավալների և ժամկետների մասին որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից ազգային մակարդակում՝ դրանց ազգային օրենսդրությանը համապատասխան:

Ծառայություններ մատուցողների՝ եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների կոմերցիոն ծառայությունների ստեղծման և զարգացման համար, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովման համար միջոցները՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.08.2021, թիվ 8 23.08.2021, թիվ 2
31.01.2020, թիվ 1 03.02.2020, թիվ 2
09.08.2019, թիվ 8 12.08.2019, թիվ 2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան