ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1073-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման՝
1) 3-րդ կետի 9-րդ ենթակետում «թվականի -ի N-Լ » բառերը փոխարինել «թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Լ» բառերով․
2) հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքել կամ շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե՝
1) վերջինս բանկ է ներկայացնում շահառուի տված՝ նոտարական կարգով վավերացրած կամ դրան հավասարեցված համապատասխան լիազորագիր կամ
2) շահառուն լիազորագիրը տվել է բանկում՝ բանկի ներքին ընթացակարգերով սահմանած կարգով։»․
3) հավելվածը 6-րդ կետից լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին կետով.
«6.1. Եթե սույն հավելվածի 6-րդ կետում նշված լիազորագիր տալուց հետո նոր լիազորագրի կամ հայտարարության միջոցով (տրվում է 6-րդ կետում նշված եղանակներից մեկով) շահառուն բանկին տեղեկացնում է լիազորագրի գործողության դադարեցման վերաբերյալ, ապա սույն կետում նշված տեղեկատվությունը բանկին ներկայացնելու օրվանից շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները չեն կարող դուրս գրվել 6-րդ կետում նշված լիազորված անձի կարգադրության հիման վրա։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|