Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 մայիսի 2019 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏԵՐՄԻՆԱԼԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Վիճակախաղի տերմինալը, որը բաղկացած է միասնական կորպուսում զետեղված դիսփլեյից, վիճակախաղի տոմսերի տեսածրիչից, համակարգային բլոկից (պրոցեսորից), առանձին ջերմատպիչից և շտրիխ-կոդերի տեսածրիչից, նախատեսված է խաղացողի կողմից վիճակախաղի լրացված տոմսը տեսածրելու, ստացված տվյալները կենտրոնական տեղեկատվական կենտրոն փոխանցելու, խաղային համադրումը խաղարկության մեջ մուտքագրելու գործողությունը կատարելու մասին տեղեկատվությամբ անդորրագիր տպելու և տոմսի արժեքը նշելու, խաղարկությունն անցկացնելուց հետո շահող համադրման համընկման մասով անդորրագրերը ստուգելու, վիճակախաղի տոմսի կարգավիճակի մասին կենտրոնական տեղեկատվական կենտրոնից ստացված տեղեկատվությունն էկրանին արտածելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8470 ապրանքային դիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: