ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 196 |
քաղ. Մոսկվա |
ԹՂԹԵ ՊԱՐԿԵՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Փակ տիպի թղթե պարկերը, որոնք ունեն կափույր և կողմնային կողեր (այդ թվում՝ կցածալվածքներ), հիմքի լայնությունը 40 սմ-ից պակաս է (առանց հաշվի առնելու կցածալվածքների կամ կողմնային կողերի չափսերը), լցված վիճակում ընդունում են ուղղանկյուն զուգահեռանիստի ձև, տպված տեքստով և (կամ) պատկերներով (կամ առանց դրանց), նախատեսված են արտադրանքը տեղավորելու, պաշտպանելու, տեղափոխելու և պահպանելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4819 40 000 0 ենթադիրքում (թղթե պարկերի սխեմատիկ պատկերը՝ հիմքի լայնությունը չափելու տեղի նշմամբ, բերված է հավելվածում):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 196 որոշման |
ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐԸ
թղթե պարկերի՝ հիմքի լայնությունը չափելու տեղի նշմամբ
h՝ հիմքի լայնությունը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|