Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 28

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Սահմանել «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալ:

2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի նմուշը, «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի նկարագրությունը, «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի վկայականի նմուշը և որոշել նշված մեդալների քանակը:

4. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալների և դրանց վկայականների պատրաստման ծախսերն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 28 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը սահմանում է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի (այսուհետ՝ մեդալ) կարգավիճակը և դրանով պարգևատրման կարգը:

2. Մեդալը Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում զգալի ներդրում կատարած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ) քաղաքացիների, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիների խրախուսման բարձրագույն ձևն է:

3. Մեդալով պարգևատրելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) կողմից:

4. Մեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:

5. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, և այն զետեղվում է անդամ պետությունների պետական պարգևներից ներքև:

6. Մեդալով պարգևատրվածների հաշվառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից սահմանվող կարգով:

7. Կորսված մեդալի փոխարեն մեդալի կրկնօրինակ չի տրվում:

8. Պարգևատրվող անձին տրվում է մեդալի վկայական՝ պատրաստված Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող նմուշով:

9. Մեդալի վկայականի կորստի դեպքում պարգևատրվածի անձնական դիմումի վրա Հանձնաժողովի կողմից տրվում է մեդալով պարգևատրման մասին տեղեկանք՝ ձևակերպված Հանձնաժողովի պաշտոնական ձևաթղթի վրա և ստորագրված Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից:

 

II. Մեդալով պարգևատրման ներկայացնելու կարգը

 

10. Մեդալով պարգևատրվում են Միության զարգացման գործում զգալի ներդրում կատարած՝ Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Միության դատարանի նախագահը, Միության դատարանի դատավորները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, անդամ պետությունների քաղաքացիները, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիները:

11. Մեդալով պարգևատրման հիմք է ծառայում Բարձրագույն խորհրդի անդամի, Հանձնաժողովի խորհրդի անդամի, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի (հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի անդամների առաջարկությունները), ինչպես նաև Միության դատարանի նախագահի համապատասխան միջնորդությունը՝ կից ներկայացնելով պարգևատրման թերթիկները՝ համաձայն հավելվածում սահմանված ձևի:

12. Միջնորդությունների հիման վրա Հանձնաժողովի կողմից մշակվում և Բարձրագույն խորհրդի քննարկման է ներկայացվում մեդալով պարգևատրելու մասին որոշման նախագիծը (նշելով պարգևատրվող անձանց ցանկը՝ կից ներկայացնելով պարգևատրման թերթիկները):

 

III. Մեդալի հանձնման կարգը

 

13. Մեդալը հանձնվում է Բարձրագույն խորհրդի անդամի, Հանձնաժողովի խորհրդի անդամի, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի, Միության դատարանի նախագահի, Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազորություն ունեցող՝ անդամ պետության մարմնի ղեկավարի կողմից:

14. Մեդալը և դրա վկայականը պարգևատրված անձանց հանձնվում են հանդիսավոր պայմաններում՝ պարգևատրման մասին Բարձրագույն խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամիս հետո:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Եվրասիական տնտեսական

միության զարգացման գործում

ներդրման համար» մեդալի մասին»

հիմնադրույթի

 

(ձև)

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալին կից

 

____________________________

(մեդալի անվանումը)      

____________________________

 

1. Ազգանունը ___________________________________________________________

անունը, հայրանունը ______________________________________________________,

2. Քաղաքացիությունը ___________________________________________________

3. Պաշտոնը, աշխատանքի վայրը__________________________________________

                               (պաշտոնը, կազմակերպության լրիվ անվանումը՝

_________________________________________________________________________

կազմակերպաիրավական ձևի նշումով)

__________________________________________________________________________

 

4. Սեռը _________ 5.  Ծննդյան ամսաթիվը՝ _______________________________

(օրը, ամիսը, տարին)                                          

 

6. Ծննդյան վայրը ________________________________________________________

 

7. Կրթությունը___________________________________________________________

(ուսումնական հաստատության անվանումը, ավարտելու տարին)                                                                       

 

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _______________________________

__________________________________________________________________________

 

1-8-րդ կետերում նշված տեղեկությունները համապատասխանում են անձը հաստատող փաստաթղթում, աշխատանքային գրքույկում, կրթություն ստանալու մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությանը:

 

 __________________________________________
(կազմակերպության կադրային ծառայության ղեկավարի պաշտոնը)

_______________ 
(ստորագրություն)

 _________________________________
(ազգանունը, անվան սկզբնատառերը)

 

«______» _____________ 20____ թ.

 

Կ. Տ.

__________________________________________-ի թեկնածությունն առաջարկվում է

(պարգևատրման ներկայացվող անձի ազգանունը, անվան սկզբնատառերը)

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալով պարգևատրման համար:

 

 _________________________________________
(պարգևատրման համար միջնորդող անձի պաշտոնը)

______________ 
(ստորագրություն)

 ________________________________(ազգանունը, անվան սկզբնատառերը)

 

«_______» ____________ 20_____ թ.

 

Կ. Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: