Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 20

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 17 և 171 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան՝ միջոցների կիրառման մասին (բացառությամբ սույն հավելվածի 171 կետը՝ հաշվի առնելով երկկողմ պաշտպանական միջոցների և խթանող պաշտպանական միջոցների կիրառման վերաբերյալ որոշումների ընդունումը) և դրանց կիրառման կարգի մասին որոշումների ընդունում:

171. Միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան՝ երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման մասին որոշումների ընդունում՝ փոխհատուցում տրամադրելու մասին երրորդ պետության, միջազգային կազմակերպության կամ միջազգային ինտեգրացիոն միության հետ պայմանավորվածություններ ձեռք չբերելու կամ նշված միջոցները Հանձնաժողովի կոլեգիայի կողմից չընդունելու դեպքում, ինչպես նաև նշված միջոցների երկարաձգման, փոփոխման և չեղարկման մասին որոշումների ընդունում, եթե դրանց կիրառման մասին որոշումներն ընդունվել են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ սույն կետին համապատասխան:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 136-րդ կետ՝

«136. Մարմնի սահմանումը՝ որպես Միության կողմից կոնտակտային կենտրոնի գործառույթներն իրականացնելու համար պատասխանատու՝ երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միությունների հետ կնքված Միության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: