Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-236-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1407
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 փետրվարի 1998 թվականի, ՀՕ-201, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`

 

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:».

բ) երրորդ պարբերությունը «կայարանները» բառից հետո լրացնել «ավտոկայարանները,» բառով, «հավաքակայանները» բառից հետո` «և հավաքատեղերը» բառերով, իսկ նույն պարբերության «ենթակարգավարական» բառը փոխարինել «երթակարգավարական» բառով.

գ) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղևորների, ուղեբեռի և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Տրանսպորտային միջոցների շահագործման, երթևեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման և սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

 

«3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների և օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների և դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետևանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ հոդվածով.

 

«Հոդված 81.

Տրանսպորտային ծառայությունների մատուցումը

 

Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղևորների և ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման և տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի յոթերորդ մասը «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային», իսկ «կազմակերպությունները» բառից հետո` «և անհատ ձեռնարկատերերը» բառերով.

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

ա) «գ» ենթակետի «մինչև յոթ տարեկան» բառերը փոխարինել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի» բառերով.

բ) «դ» ենթակետը «փոխադրել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

գ) «ե» ենթակետը «հանձնել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի» բառերով.

դ) «է» ենթակետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում «օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:».

բ) հինգերորդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «ջրային» բառից հետո լրացնել «և ավտոմոբիլային» բառերով, իսկ նույն մասի «փոխադրումների» բառը փոխարինել «ուղևորափոխադրումների» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-236-Ն