Գլխավոր տեղեկություն
Համար
N 1001-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 1001-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 235-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի մարտի 10-ի թիվ 05100020/100322/0002407 հայտարարագրով ձևակերպված 2008 թվականի արտադրության, WV2ZZZ7HZ8H114450 նույնացման համարով «Վոլքսվագեն Տ5» (VOLKSWAGEN T5) մակնիշի շտապ օգնության մեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենայի պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվառման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենան գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել «Ճամբարակի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

01.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ