ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2018 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼԻՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՇՎԵԳՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու ժամանակ՝
այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված լրացուցիչ հաշվեգրումները վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, ապա յուրաքանչյուր անուն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման ենթակա լրացուցիչ հաշվեգրումների մեծության որոշումը կատարվում է այն մեծությանը համամասնորեն, որը որոշվում է յուրաքանչյուր անուն ապրանքի արժեքի՝ այն ապրանքների ընդհանուր արժեքին հարաբերությամբ, որոնց վերաբերում են նման լրացուցիչ հաշվեգրումները.
այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված լրացուցիչ հաշվեգրումները վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, ապա յուրաքանչյուր անուն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման ենթակա լրացուցիչ հաշվեգրումների մեծության որոշումը կատարվում է այն մեծությանը համամասնորեն, որը որոշվում է յուրաքանչյուր անուն ապրանքի համաքաշի՝ այն ապրանքների ընդհանուր համաքաշի հարաբերությամբ, որոնց վերաբերում են նման լրացուցիչ հաշվեգրումները.
այն դեպքում, երբ ապրանքների փոխադրումն (տրանսպորտային փոխադրումը) իրականացվել է անհատույց կամ ապրանքների գնորդի (ստացողի) սեփական տրանսպորտային միջոցների օգնությամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունը հաշվարկվում է համապատասխան տեսակի տրանսպորտով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) սակագների հիման վրա, որոնք գործում են ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակահատվածում կամ համապատասխան ժամանակահատվածում (փոխադրման սեզոնայնություն): Ապրանքների՝ տվյալ տեսակի տրանսպորտով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) սակագների մասին տեղեկությունների բացակայության դեպքում ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի հաշվարկման համար օգտագործվում են ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի հաշվարկման համար հաշվապահական հաշվառման տվյալները՝ ներառելով ծախսերի բոլոր անհրաժեշտ հոդվածներն ու տարրերը:
Սույն կետի երկրորդ պարբերության դրույթներից անկախ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումների գումարային մեծությունը՝ հայտարարատուի ցանկությամբ կարող է ավելացվել այն ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավել մեծ ադվալորային դրույքաչափը՝ այն ապրանքների թվից, որոնց վերաբերում են նման լրացուցիչ հաշվեգրումները: Ապրանքների մի քանի խմբաքանակների, որոնց վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումները, մաքսային հայտարարագրման ժամանակ սույն դրույթը կիրառելիս այդ լրացուցիչ հաշվեգրումների գումարային մեծությունը ավելացվում է առաջին խմբաքանակով ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավել մեծ ադվալորային դրույքաչափը՝ առաջին խմբաքանակով ներմուծվող այն ապրանքների թվից, որոնց վերաբերում են նման լրացուցիչ հաշվեգրումները: Եթե հետագայում (երկրորդ և (կամ) հետագա խմբաքանակներում) հայտարարագրվում է այնպիսի ապրանք, որին վերաբերում են այդպիսի լրացուցիչ հաշվեգրումները և որի մասով կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավել մեծ ադվալորային դրույքաչափը, լրացուցիչ հաշվեգրումների նման գումարային մեծությունը պետք է ավելացվի այդ ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին: Նշված ապրանքների բացթողումից հետո լրացուցիչ հաշվեգրումների գումարային մեծության հանումը ավելի վաղ ներմուծված ապրանքների մաքսային արժեքից կատարվում է այդպիսի ապրանքների՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու միջոցով: Այն դեպքում, երբ այն բոլոր ապրանքների մասով, որոնց վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումները, կիրառվում են ներմուծման մաքսատուրքի սպեցիֆիկ (յուրահատուկ) դրույքաչափեր, այդպիսի լրացուցիչ հաշվեգրումների գումարային մեծությունը՝ հայտարարատուի ցանկությամբ կարող է ավելացվել այն ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով կիրառվում է հարկման առավել մեծ մակարդակը՝ այն ապրանքների թվից, որոնց վերաբերում են նման լրացուցիչ հաշվեգրումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|