Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2018 թվականի սեպտեմբերի 25-ի
թիվ 157 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարվող

 

1. Առաջին սյունակում «(4403 41 000 0-ից, 4403 49-ից, 4403 95 000 2-ից, 4403 96 000 1-ից բացի)» բառերը փոխարինել «(4403 41 000 0-ից, 4403 49-ից, 4403 95 000 1-ից, 4403 95 000 2-ից, 4403 95 000 9-ից, 4403 96 000 1-ից, 4403 96 000 9-ից բացի)» բառերով:

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով «4403 (4403 41 000 0-ից, 4403 49-ից, 4403 95 000 2-ից, 4403 96 000 1-ից բացի)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

 «4403 95 000 1

անտառանյութեր՝ չմշակված, կեչուց

նշանակությունը (կլոր տեսքով օգտագործելու, ինչպես նաև երկաթուղային կամ տրամվայի գծերի համար սղոցանյութեր կամ փայտակոճեր ստանալու նպատակով երկայնակի ուղղությամբ սղոցելու (կամ ջարդելու) համար կամ ռանդման, կամ կեղևահանման միջոցով երեսապատելու համար նախատեսված թերթեր ստանալու համար)

անտառանյութերի անվանումը (օրինակ՝ կոճղ կեչու՝ նրբատախտակ ստանալու համար, տախտակացու գերան կեչու՝ 15 սմ-ից ոչ պակաս տրամագծով)

մշակման առկայությունը (օրինակ՝ չկեղևազատված, չմշակված, կեղևազատված)

կոնսերվանտով մշակման առկայությունը (օրինակ՝ ներկով, խածատիչներով, կրեոզոտով (տոգորանյութով) կամ այլ նյութերով) անտառանյութերի տեսակը (օրինակ՝ 1-ն տեսակ, 2-րդ տեսակ)

անտառանյութերի չափսերը (տրամագծերի (հաստությունների) ընդգրկույթը վերին ծայրին և ստորին ծայրին) (սմ)

անտառանյութերի ծավալը՝ փաստացի երկարությունը հաշվի առնելով և կեղևը հաշվի առնելով (մ3)

 

3. Առաջին սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4403 95 000 2, 4403 96 000 1» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4403 95 000 2, 4403 95 000 9, 4403 96 000 1, 4403 96 000 9» ծածկագրերով:

4. 1-ին ծանոթագրության մեջ՝ ըստ տեքստի.

ա) «դասակարգման» բառը հանել.

բ) «ըստ միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան» բառերով»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: