Basic information
Number
N 735
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.10.2001-22.06.2002)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.10.2001
Effective date
15.10.2001
Interrupt date
22.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2001 թվականի N 735

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 373 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 21.06.02 թիվ 379-Ա)

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 373 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 556, դեկտեմբերի 19-ի N 844 և 2001 թվականի մարտի 6-ի N 178 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

 որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Ա. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին: