Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-05.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 998-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2022 թվականի հուլիսի 6-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-188-04.03.2022-ԱռՀ-011/0)

(առաջին ընթերցում)

 (երկրորդ ընթերցում)

2) «Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-257-10.05.2022-ԱռՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-267-18.05.2022-ԱռՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

4) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-239-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/1)

(երկրորդ ընթերցում)

5) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-252-02.05.2022-ՊԻ-011/1)

(երկրորդ ընթերցում)

6) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-299-13.06.2022-ՖՎ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

7) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-297-09.06.2022-ՏՏԳՇ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

8) «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-295-08.06.2022-ԳԿ-011/0)

9) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-278-27.05.2022-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

10) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-300-14.06.2022-ՊԻ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

11) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե- տության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Պ-253-04.05.2022,13.06.2022-ՊԱ-011/1)

(երկրորդ ընթերցում)

12) «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-240-21.04.2022-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

13) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-186-04.03.2022-ՊԻ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

14) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-238-20.04.2022-ՊԻ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

15) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա- պետության օրենքի նախագիծ

(Կ-291-06.06.2022-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

16) «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-312-22.06.2022-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

17) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-289-03.06.2022-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

18) «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-217-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

19) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-281-31.05.2022-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

20) «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-314-23.06.2022-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

21) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

22) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում):

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2022 թվականի հուլիսի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

ՈՐՈՇՈՒՄԸ

 

 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հուլիսի 6-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: