ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 143 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 143 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքային հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20 թիվ 263 որոշման մեջ՝
ա) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածին» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման կարգի մասին» հրահանգում՝
1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածին» բառերով.
6-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
12-րդ կետի 121 ենթակետում՝
երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգով ձևակերպվող և որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ ներմուծված օդանավերի, նավերի, երկաթուղային տրանսպորտային միջոցների (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր) վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման համար նախատեսված՝ այն դեպքում, երբ այդպիսի պահեստամասերի և սարքավորումների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու և չի պահանջվում ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում.
«ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգով ձևակերպված և որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ ներմուծված օդանավերի, նավերի, երկաթուղային տրանսպորտային միջոցների (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր) վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման համար նախատեսված, և «ժամանակավոր ներմուծում» (թույլտվություն) մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ այն դեպքում, երբ այդպիսի պահեստամասերի և սարքավորումների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելն ու օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու և չի պահանջվում ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում.»».
չորրորդ և հինգերորդ պարբերություններում «48-րդ գլխով» բառերը փոխարինել «38-րդ գլխով» բառերով.
թիվ 1 և 2 հավելվածները հանել:
2. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման հավելված) հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|