Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 133
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի IV բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) երկրորդ պարբերությունում «2019 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2021 թվականի օգոստոսի 12-ը» բառերով, «2021 թվականի օգոստոսի 12-ից» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 12-ից» բառերով.

բ) երրորդ պարբերությունում «2019 թվականի օգոստոսի 12-ից» բառերը փոխարինել «2021 թվականի օգոստոսի 12-ից» բառերով.

գ) չորրորդ պարբերությունում «2021 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 12-ը» բառերով.

դ) վեցերորդ պարբերությունում «2020 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2022 թվականի օգոստոսի 12-ը» բառերով, «2019 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2021 թվականի օգոստոսի 12-ը» բառերով։

2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը լիազորված մարմինների կողմից.

մինչև 2021 թվականի օգոստոսի 12-ն ապահովել այն համալիր միջոցառումների անցկացումը, որոնցով նախատեսվում է Ղրղզստանի Հանրապետության նավթավերամշակող գործարանների բացարձակ անցումը «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանող ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը շրջանառության մեջ դնելուն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2019 թվականի օգոստոսի 12-ից առաջացող իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: