Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 163
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 163

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 29Դ ծանոթագրությամբ՝

«29Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 163 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 2.12 բաժնում՝

I ցուցակում՝

37-րդ և 112-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2924 29 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2924 29 990 9» ծածկագրով.

227-րդ, 281-րդ և 321-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2930 90 950 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2930 90 950 9» ծածկագրով.

258-րդ, 276-րդ, 287-րդ, 304-րդ, 306-րդ 327-րդ, 341-րդ, 356-րդ և 357-րդ դիրքերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 000 9» ծածկագրով.

III ցուցակում՝

20-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2909 30 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2909 30 900 9» ծածկագրով.

21-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2921 49 900 9» ծածկագրով.

բ) 2.13 բաժնում՝

13-րդ դիրքում «2924 19 000 0-ից» բառերը փոխարինել «2924 19 000 9-ից» բառերով.

14-րդ դիրքում «2930 90 950 0-ից» բառերը փոխարինել «2930 90 950 9-ից» բառերով.

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 30-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային ժամանակաշրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3824 99 930 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«3824 99 930 2

- - - - - - - - մանկոցեբ՝ բույսերի պաշտպանության քիմիական միջոցների արտադրության համար5)

0

0

0

0****

0****

ՄՄՍ դրույքաչափ

3824 99 930 8

- - - - - - - - այլ

0

0

0

0

0

ՄՄՍ դրույքաչափ».

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «****» նշանով տողատակի ծանոթագրություն.

«**** Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 163 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 2-րդ կետի։

Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում օրգանական քիմիական միացությունների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 163 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

3824 99 930 9

- - - - - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 163 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

 

- - - - - - - - այլ1

 

3824 99 930 2

- - - - - - - - մանկոցեբ՝ բույսերի պաշտպանության քիմիական միջոցների արտադրության համար5)

-

3824 99 930 8

- - - - - - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 163 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3824 99 930 2

- - - - - - - - մանկոցեբ՝ բույսերի պաշտպանության քիմիական միջոցների արտադրության համար5)

529Դ)

3824 99 930 8

- - - - - - - - այլ

5

 

______________________________

1 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3824 99 930 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: