ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ նախնական տեղեկացումը կազմակերպելու մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ 51 որոշման 2-րդ կետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ 52 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 56 որոշման 3-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 57 որոշման 3-րդ կետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 62 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: