ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 757-Ա
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի N ՀՕ-35-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 757-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N ՀՕ-35-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2023 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետ |
2. |
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետ |
3. |
«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 6.1-ին կետ |
4. |
«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2023 թ. հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
5. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
6. |
«Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2023 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետ |
7. |
«Ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետ |
8. |
«Տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ |
9. |
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ և 35-րդ հոդվածի 3.1-ին մաս |
10. |
«Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ կետ |
11. |
«Ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
12. |
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022 թ. օգոստոսի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 26.8-րդ կետ |
13. |
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
14. |
«Ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022 թ. oգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 26.16-րդ կետ |
15. |
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
16. |
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
17. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 26.19-րդ կետ |
18. |
«Ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2023 թ. փետրվարի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի 26.20-րդ կետ |
19. |
«Սովորողների տնային ուսուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022 թ. օգոստոսի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
20. |
«Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
21. |
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Հանրակրթության մասին» օրենքի |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |