ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված` կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի թիվ 117 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող
1. «ՄՏԿ 529» և «ՄՏԿ 530» նշագրումները հանել:
2. 4138-4149, 4156-4161 և 4167-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2018» թիվը փոխարինել «2019» թվով, 6-րդ սյունակում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 48-61-րդ դիրքեր՝
48 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Եզրույթներ և սահմանումներ: ԳՕՍՏ 32048-2013-ի վերանայում |
3-րդ հոդված |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
49 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Հայտագրված սպառողական հատկությունների մասով սպառողի համար տեղեկատվության հիմնավորվածության ընդհանուր չափանիշներ: ԳՕՍՏ 33488-2015-ում փոփոխությունների կատարում |
6-րդ հոդված |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
50 |
71.100.70 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Միկրոկենսաբանություն։ Միկրոկենսաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ: |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
51 |
71.100.70 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Միկրոկենսաբանություն։ Խմորիչների և բորբոսասնկերի հաշվարկ: |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
52 |
71.100.70 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Միկրոկենսաբանություն։ Սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ միկրոօրգանիզմների հայտնաբերում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18415:2017-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
53 |
71.100.70 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Միկրոկենսաբանություն։ Միկրոկենսաբանական հսկողությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 21148:2017-ի հիման վրա |
5-րդ հոդվածի4-րդ և 7-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
54 |
71.100.70 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Միկրոկենսաբանություն։ Մեզոֆիլային աէրոբ միկրոօրգանիզմների հաշվարկ և հայտաբերում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 21149:2017-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
55 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արտադրանքի հակամանրէային ակտիվության որոշման մեթոդիկա։ ԳՕՍՏ-ի մշակում |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
56 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Անալիտիկ մեթոդ: ԳՔ/ՄՍ մեթոդով դիէթանոլամինի (DEA) հայտնաբերում և քանակական որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 18818:2017-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ կետ |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
57 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Բնական և օրգանական կոսմետիկական բաղադրամասերի համար տեխնիկական սահմանումների և չափանիշների ձեռնարկ։ Մաս 2. Բաղադրամասերի և արտադրանքի չափանիշներ |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
58 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ. Մաշկի սպիտակեցման համար նախատեսված կոսմետիկական արտադրանքում հիդրոքինոնի, հիդրոքինոնի եթերի և կորտիկոստերոիդների նույնականացման և քանակական որոշման ԲԱՀՔ/ՈՒՄ մեթոդներ։ |
5-րդ հոդվածի 2-րդ կետ |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
59 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Անվտանգության թունաբանական և լաբորատոր կլինիկական ցուցանիշների գնահատման մեթոդներ։ |
5-րդ հոդվածի 6-րդ կետ |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
60 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա թունաբանական ցուցանիշների գնահատման ղեկավար ցուցումներ։ |
5-րդ հոդվածի 6-րդ կետ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
61 |
11.120.10 |
Մածուկներ ատամի։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ 7983-2016-ում փոփոխությունների կատարում՝ ISO 11609:2017 հիման վրա |
5-րդ հոդվածի 4-6-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2022, թիվ 167 | 11.12.2022, թիվ 117 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|