ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,777,627,163 դրամ» բառերը փոխարինել «1,450,658,176 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
08.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 492-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 2-ի N 289-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։ Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,450,658,176 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 863,101,616 դրամի չափով: 2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով: 3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 22,000,000 դրամի չափով: - ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ: 4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,778,280 դրամի չափով: 6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 80,000,000 դրամի չափով: 7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով: 8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով: 9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով։ 10. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 37,036,543 դրամի չափով: 11.Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,000,000 դրամի չափով: 12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 175,000,000 դրամի չափով: 13. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ ՝ 863,101,616 դրամ առանց ԱԱՀ-ի 2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի 3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում) ՝ 22,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ 4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 47,446,240 դրամ առանց ԱԱՀ-ի 5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,778,280 դրամ առանց ԱԱՀ-ի 6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ՝ 80,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում ՝ 2,901,950 դրամ առանց ԱԱՀ-ի 10. Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ առանց ԱԱՀ-ի 11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝ 175,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 13. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
08.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|