ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 491-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագրի մասին» N 618-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2,400,000,000 դրամ» բառերը փոխարինել «3,052,665,280 դրամ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
08.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 491-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հոկտեմբերի 10-ի N 618-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1 |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը: Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջիններիս աշխատանքային պայմանները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
3.052.665.280 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը: 1. Հողային աշխատանքներ և քանդման աշխատանքներ - 62.288.480 դրամ: 2. Հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ - 834.408.690 դրամ: 3. Շենքի տանիքային աշխատանքներ - 287.858.360 դրամ: 4. Շենքի ինժեներական ցանցեր և հարդարման աշխատանքներ - 479.471.570 դրամ: 5. Հարդարում, դուռ, պատուհան և վերելակ - 456.650.400 դրամ: 6. Տարածքի բարեկարգում և հարակից կառույցների վերակառուցում - 181.987.780 դրամ: 7. Շենքի կահավորում - 350.000.000 դրամ: Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.00 դրամ: 1․Պղինձ տանիքի համար - 122․255․080 դրամ 2․Օդափոխության սարքավորումներ - 101․420․520 դրամ 3․ Ամրան - 146․001․300 դրամ 4․Վերելակ - 30․323․100 դրամ Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում վարչական շենքի կառուցում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 3.052.665.280 ՀՀ դրամ: Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.000 դրամ: Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
08.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|