Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1052-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, հաշվի առնելով, որ՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 350-Ա հրամանով, «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև՝ ընկերություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել,

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 350-Ա հրամանով սահմանվել է, որ նշված վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման,

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով 2021 թվականի փետրվարի 15-ին կայացված վճռով բավարարվել է ընկերության հայցը, և անվավեր է ճանաչվել ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 350-Ա հրամանը,

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով 2022 թվականի մայիսի 18-ին կայացված որոշմամբ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով 2021 թվականի փետրվարի 15-ին կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 350-Ա հրամանի 4-րդ կետի և Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին վարչական ակտի կատարումը վիճարկման հայցի վարույթ ընդունվելու հիմքով չի կասեցվել, հետևաբար լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում ենթակա են վերահաշվարկման,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի N 299-Ա հրամանով ընկերության դիմումի հիման վրա վերջինիս տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը կասեցվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը,

Արդյունքում խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 5,570,812,500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումար,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ սահմանել պետական տուրքի գծով արտոնություն՝ վերջինիս փոխարեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի՝ 2022 թվականի երրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար հաշվեգրված 5,570,812,500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումար պետական տուրքը վճարելու միջոցով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված արտոնության սահմանման պայման է հանդիսանում ընկերության կամ դրա մասնակիցների կողմից ընկերությանը 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 350-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչելու հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ այլ պետական մարմնի դեմ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կամ այլ գույքային (դրամական) պահանջ չներկայացնելը, իսկ այդպիսի պահանջ ներկայացվելու փաստի ուժով արտոնության սահմանումը չեղյալ կճանաչվի, իսկ դրա արդյունքում մարված պարտավորությունները (ներառյալ տույժերը) ենթակա կլինեն կատարման (առաջադրման):

3. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

12.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1052-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան