Basic information
Number
N 1354-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.08.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Enactment organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Enactment date
18.08.2021
Signing organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Signing date
18.08.2021
Effective date
19.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2021 թ.

N 1354-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 131/11 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով (կրտսեր երկրորդ խումբ՝ 30 տեղ, միջին խումբ՝ 60), ավագ նախադպրոցական տարիքային փուլով (ավագ խումբ՝ 30 տեղ) թվերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

 
Նախարար

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: